Ալավերդու գործարանի փակման վնասները․ «Ժողովուրդ»

Загрузка...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 144 մլն 726 հազար դրամով նվազեց­րել է հարկերը:

Այսպես, այս տարվա երրորդ եռամսյակում «հարավկով­կասյան երկաթուղի» ՓԲԸ-ն տեղ է գտել ՀՀ պետական եկամուտների կողմից հրապարակած հազար խոշ­որ հարկատուների ցանկի 45-րդ տե­ղում, իսկ պետական բյուջե վճարել է 2 մլրդ 774 մլն 679 հազար դրամ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժա­մանակահատվածում ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 2 մլրդ 919 մլն հազար դրամ: Ըստ որոշ տեղեկությունների՝ հնարավոր է՝ ընկերությունը առաջի­կայում կրճատի հարկային վճարում­ները:

Ընկերության աշխատակիցնե­րի խոսքերով՝ հարկային վճարումնե­րի նվազումը բեռնափոխադրումնե­րի նվազման հետևանքով է: Իսկ ինչ­պես հայտնի է, դրա պատճառը Ալավերդու պղնձաձուլական գործարանի չաշխատելն է:

Հիշեցնենք, որ թավշ­յա հեղափոխությունից հետո ՊԵԿ-ը լայնածավալ ստուգումներ էր իրա­կանացրել այս ընկերությունում, իսկ արդեն սեպտեմբերին հայտնաբերվե­ցին չարաշահումներ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...