Ադրբեջանին կզինեն բոլորը. Նոր հարված Հայաստանին

Ֆրանսիական MBDA Systems կազմակերպությունը նախատեսում է Ադրբեջանին մատակարարել ASTER 30 SAMP/T և VL Mica տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր: «Մենք ստացել են Ֆրանսիայի կառավարության թույլտվությունը Ադրբեջանին մատակարարել ASTER 30 SAMP/T և VL Mica տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը ադրբեջանական AzeriDefence թերթին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն արդեն ծանոթացել է համակարգերին և գոհ է մնացել նրա բնութագրիչներից: «Կարծում ենք, որ այդ համակարգերը թույլ կտան Ադրբեջանին ամենահուսալի ձևով ապահովել հակաօդային պաշտպանությունը»,- ավելացրել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջերս ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ տարածաշրջանային այցի ընթացքում ամերիկյան զենքի վաճառքի արգելքի վերացման հնարավորությունների շուրջ կոնկրետ ուղերձը հենց կարևոր մի գործընթացի սկիզբ կարելի է համարել:

Վաշինգտոնի կողմից այս հստակ հայտարարությունը նշանակում էր, որ  մոտ ապագայում մենք կարող ենք ականատես լինել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների կողմից Ադրբեջանին զինելու քայլերի:

Այսպես ասած՝ մեկնարկ արդեն տրված է: Ու, եթե Հայաստանը, կարելի է ասել, որոշակիորեն սահմանափակված է այլ երկրներից զենք գնելու հարցում, նախընտրում է Ռուսաստանից ավելի մատչելի գներով զենքի վաճառքը, ապա Ադրբեջանը ֆինանսապես, և ոչ միայն, ավելի լայն հնարավորություններ ունի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացի այդ, վերջին գործընթացները հուշում են այն մասին, որ ռազմական բալանսը Հայաստանի և Ադրբեջան միջև շարունակելու է խախտվել: Ավելին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք կոչված են կողմերին խաղաղության դրդել՝ կլծվեն նրանց զինելուն:

Ի՞նչ ենք արդյունքում ստանալու… Ռազմական գործողությունների սրման հնարավորությունների մեծացում, պատերազմի բռնկման վտանգ և ավելի ցինիկ ու սանձարձակ Ալիև:

Իսկ այս մթնոլորտում Բաքուն կշարունակի բանակցային գործընթացը պահել փակուղում, Ադրբեջանը կստանա՝ Հայաստանի ուղղությամբ ճնշումներ գործադրելու քաղաքականության շարունակականություն և միջազգային հանրությանն անվերջ Հայաստանից զիջումներ կորզելու պահանջներ ներկայացնելու հայտարարություններ:

Թամար Բագրատունի

hayeli.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով