Daily Archives: 28.11.2018

Մանվել Գրիգորյանը դեռ կմնա կալանանքի տակ. Սեյրան Սարոյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեյրան Սարոյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ ավարտվել է առանց արդյունքի՝ առողջական ծանր վիճակում գտնվող Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված։ Մենք հետաքրքրվեցինք վարչապետի խոսնակ Արման Եղոյանից վարչապետի կողմից Սեյրան Սարոյանին ընդունելու մասին։ Նա ասաց․ «Վարչապետն օրվա ընթացքում աշխատանքային տարբեր հանդիպումներ է ունենում․ որոնց մի մասը լուսաբանվում է, մի մասը՝ ոչ»։ Սեյրան  Սարոյանը, որ… Կարդալ ավելին »

Վանաձորում ոստիկանական շարասյունի ուղեկցությամբ ավտոբուսներով պետական աշխատողներին «կուլտուրական» ուղեկցում էին հրապարակներ. Վահրամ Բաղդասարյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանի հակադարձումներին, ՀՀԿ-ն պնդում է վերջինիս կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին։ Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեսել է, թե ինչպես են ավտոբուսներով պետական տարբեր հիմնարկների աշխատողներին տանում «Իմ քայլի» հավաքներին։ «Ինչքան էլ վարչապետն ասի, թե չկա վարչական լծակի կիրառում, բայց մենք տեսանք, որ Վանաձորում… Կարդալ ավելին »

Փաշինյանին կարելի է միայն ցավակցել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին կարելի է միայն ցավակցել՝ թիմակիցներն ինչ-որ սխալ հայտարարություններ են անում, իսկ ինքը սկսում է սրբագրել ու ներողություն խնդրել դրանց համար, երբեմն էլ այնքան դժվար է սրբագրելը, որ նյարդային է արձագանքում իր թիմին ուղղված քննադատությանը։ Նախօրեին Սասուն Միքայելյանի հայտարարությունը՝ հեղափոխությունն Արցախյան պատերազմից ավելի կարեւոր լինելու մասին, շատ քննադատվեց, հատկապես ղարաբաղյան… Կարդալ ավելին »

Պատռում են. «Լուսավոր Հայաստանի» պաստառների տեղում «Իմ քայլը» փակցնում է սեփականը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քարոզարշավն արդեն երկու օր է, ինչ մեկնարկել է: Արտառոց իրադարձություններ, միջադեպեր, կարելի է ասել, դեռ տեղի չեն ունեցել: Մինչ քարոզարշավի սկիզբը, գրեթե բոլոր կուսակցությունները, թեկնածուները իրենց հրապարակային խոսքում հորդորեցին պահպանել կոռեկտությունը մրցակից ուժերի կամ վարկանիշային թեկնածուների նկատմամբ: «Ժամանակ»-ի թղթակիցը երեկ հայտնեց, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որը թիվ 3 ընտրատարածքն է,… Կարդալ ավելին »

Գյուղապետերը ջանք չեն խնայում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների համար ձայներ ապահովելու գործում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ հայաստանյան նոր իշխանությունները խոստանում էին, որ վարչական ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում չի լինելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, պարզվում է՝ գյուղերում ոչ տեսել են, ոչ լսել: Տարբեր քաղաքական ուժերի պատգամավորի թեկնածուներ բողոքում են գյուղապետների գերակտիվությունից, որոնք ջանք չեն խնայում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային պատգամավորի թեկնածուների համար անհրաժեշտ ձայներ ապահովելու գործում: Զարմանալիորեն կամ… Կարդալ ավելին »

Բալային համակարգի ներդրման արդյունքում վարորդը կարող է զրկվել նաև վարորդական իրավունքից.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանի կարծիքով, նախատեսվող բալային համակարգի ներդրումը թույլ կտա ավելի շատ կարգապահ վարորդներ ունենալ: Նշենք, որ բալային համակարգի ներդրման արդյունքում վարորդը կարող է զրկվել նաև վարորդական իրավունքից: Խոսելով նախատեսվող համակարգի, ինչպես նաև երթևեկության մեջ առկա ներկայիս խնդիրների մասին՝ Տ. Քեյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց նախագծի… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին Արթուր Դավթյանի ներկայությունը պատահական չէր. ուշագրավ դրվագները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում երեկ տեղի ունեցավ մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգը 2008թ. տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերցնելու բողոքի քննությունը։ Երեկ այս կապակցությամբ դատարանը որեւէ որոշում չկայացրեց, այլ դատական նիստը երեկ ընդմիջվեց եւ կշարունակվի արդեն այսօր: Այս դատաքննությունը բավական ուշագրավ… Կարդալ ավելին »

«Պաշտոն ու կարգավիճակ կորցրած ՀՀԿ-ականները սկսել են մարդկային տեսք ձեռք բերել, իսկ պաշտոններ գտած ՔՊ-ականները՝ ժամ առ ժամ՝ «հաբռգել» ու մեծամտանալ». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը իր խմբագրականում գրում է. «Իշխանությունն ու պաշտոնն ամենամեծ փորձությունն են, որ կարող է պատահել մարդու հետ։ Վերջին 30 տարիների ընթացքում ես բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես է լավ ընդդիմությունը դառնում վատ իշխանություն, եւ ինչպես են իշխանությունից զրկված մարդիկ կարճ ժամանակ անց վերագտնում նորմալ մարդկային դեմքը՝ ազատվելով նախկին ցինիզմից ու հղփացածությունից։ Առաջին անգամ… Կարդալ ավելին »

Տաճատ Վարդապետյանը գնացել է Սերժ Սարգսյանի մոտ՝ համոզելու, որ ինքը դավաճան չէ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 11-ին ՀՀԿ խորհրդի նիստի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ իրենց հատկապես զարմացրել է Սերժ Սարգսյանի երկար ելույթը՝ մոտ 2 ժամ տեւած, որի ժամանակ նա ամեն ինչից խոսել է, անգամ ներողություն է խնդրել ՀՀԿ-ականներից, որ նրանց վերջին ամիսներին այդքան հայհոյել են։ Ս. Սարգսյանը պատմել է, որ Տաճատ Վարդապետյանը եկել է իր… Կարդալ ավելին »

Ով կդառնա ԱԺ նախագահ. 4 անուն է շրջանառվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրությունների ավարտից հետո ամենաինտրիգային հարցը, որը ծագելու է իշխանության եւ հանրության համար, Ազգային Ժողովի նախագահի թեկնածուի հարցն է։ Դեռեւս ընտրություններից առաջ խոսակցություններ կային, որ Քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցությունում 4 անուն է քննարկվում․ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի եւ ԱԺ… Կարդալ ավելին »