Daily Archives: 27.11.2018

«Մուսթաֆա Քեմալն այնպիսի մեծություն չէ, ինչպիսին կարծում եք». Թուրք պատմաբան

Թուրքիայում Աթաթուրքի և քեմալականների վերաբերյալ սկանդալային հայտարարություններով հայտնի պատմաբան Քադիր Մըսըրօղլուն դարձյալ հայտնվել է քեմալականների քննադատության թիրախում։ Վերջերս քեմալական շարժման մասին խոսելիս՝ «Երանի հույները հաղթեին» արտահայտությամբ կրքեր բորբոքած Մըսըրօղլուն հերթական հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ Մուսթաֆա Քեմալը Աթաթուրքն այպիսի մեծություն չէ, ինչպիսին կարծում են։ «Աթաթուրքի թշնամի» պիտակավորված պատմաբանը խոստովանել է, որ ամենևին հեշտ չի… Կարդալ ավելին »

Գարո Փայլանը հրապարակել է Էրդողանի լուսանկարը` Սորոսի հետ

Թուրքական մամուլում վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ներդրող բիզնես-մագնատ Ջորջ Սորոսի լուսանկարը։ Լուսանկարը շրջանառվում է Էրդողանի՝ բիզնեսմեն, Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու ազատական հայացքներով աչքի ընկնող Օսման Քավալայի վերաբերյալ ասած խոսքերի համատեքստում: Էրդողանը Քավալային մեղադրել էր Թուրքիայում Ջորջ Սորոսի ներկայացուցիչը լինելու և վերջինի գիծը առաջ տանելու մեջ: 2003 թվականին Դավոսում  Էրդողանի… Կարդալ ավելին »

Հանդիպումներ Մոսկվայում մի խումբ հայ գործարարների եւ բարերարների հետ

Նոյեմբերի 24-26-ը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Մոսկվա քաղաքում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայ գործարարների եւ բարերարների հետ: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում են Արցախի զարգացման եւ շենացման գործին՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր դինամիկան կպահպանվի նաեւ ապագայում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսիը նոր նշանակում է կատարել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նշանակվել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն   Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ (նստավայրը` Հռոմ):

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբլեայի 52-րդ լիագումար նստաշրջանի մասնակիցներին

Ջերմորեն ողջունում եմ Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբլեայի 52-րդ լիագումար նստաշրջանի մասնակիցներին: Առանձնակի հաճելի է Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը Հայաստանում հյուրընկալել ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 25-րդ հոբելյանական տարում: 25 տարի առաջ մեր երկրների խորհրդարանները հանձն առան ի կատար ածել «իրենց ժողովուրդների հույսերն ու սպասելիքները՝ … հանուն բազմակարծիք ժողովրդավարության, որը հիմնված է մարդու իրավունքների և… Կարդալ ավելին »

Գորիսի քաղաքապետին կփոխարինի ՔՊ-ականը. «ԺԱՄԱՆԱԿ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ Գորիսի ավագանու անդամ Լյովա Արզանյանը վրեժխնդիր է եղել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Առուշ Առուշանյանը ավագանու նիստի ընդմիջմանը վեճի էր բռնվել ավագանու անդամ Լյովա Արզանյանի հետ, որը վերածվել էր ծեծկռտուքի: Արզանյանը խոստացել էր վրեժխնդիր լինել քաղաքապետից և ահա մեկուկես ամիս անց կատարել է իր… Կարդալ ավելին »

Իշխանությունը «Դվին» հյուրանոցը դարձրել է իր «տուսովկաների» հավաքատեղին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխական իշխանությունը «Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխական իշխանությունը «Դվին» հյուրանոցը դարձրել է իր «տուսովկաների» հավաքատեղին․ կիրակի կիսաշեն հյուրանոցի միակ վերանորոգված սրահում են անցկացրել «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքը, որի ժամանակ 236 մլն դրամ է հանգանակվել։ Հիշեցնենք, որ այս հյուրանոցում կայացավ նաեւ Ֆրանկոֆոնիայից հետո հայտնի գալա-ընթրիքը։ Թե ինչով է Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս,… Կարդալ ավելին »

Քաղաքական ուժերի լիդերների հեռուստատեսային դեբատը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի լիդերների հեռուստատեսային դեբատը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ըստ ամենայնի՝ երեկոյան ժամը 9-ին, կտեւի մոտ 3 ժամ։ Դեբատը կվարեն Արմեն Դուլյանն ու Պետրոս Ղազարյանը։ Քաղաքական ուժերը պահանջել են այլ հեռուստաընկերության լրագրողներ եւս, սակայն Հանրայինն անդրդվելի է գտնվել։ Դեբատն ընթանալու է մոտավորապես հետեւյալ ֆորմատով․ լիդերները հանդես են… Կարդալ ավելին »

Բյուջեի միջոցների անտեղի վատնում. ՊՆ-ն փոխանակ գյուղացուց կարտոֆիլ ձեռք բերի, միջնորդներից է գնում թանկ գներով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարտոֆիլը գնում է ոչ թե գյուղացիներից, այլ միջնորդներից` արդյունքում ՀՀ պետական բյուջեից վճարելով շատ ավելի բարձր գին, քան ինքնարժեքն է: Այս իրավիճակում տուժում են նաեւ գյուղացիները, օրինակ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչները, որոնց մի մասը զբաղվում է կարտոֆիլի մշակությամբ: «Ժողովուրդ» թերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ սեպտեմբերին ՊՆ-ն… Կարդալ ավելին »

Կոշտ խոսակցություն իշխանական ՔՊ-ի ներսում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, շաբաթ օրվա երթի մասնակցության ցուցանիշները դարձել են լուրջ քննարկման առարկա իշխանության միջանցքներում ու ՔՊ-ի կուլիսներում: Նիկոլ Փաշինյանը չի բավարարվել միայն երթը հեգնողներին ֆեյսբուքում տված կոշտ պատասխանով: Թիրախում հատկապես հայտնվել են աշխատակազմի որոշ պաշտոնյաներ, որոնք պատասխանատու էին երթի կազմակերպչական աշխատանքների համար, և ՔՊ-ի երևանյան կառույցների պատասխանատուները: Վերջիններս նկատողություն են… Կարդալ ավելին »