Daily Archives: 17.11.2018

Գորիսի բնակիչները կանգնեցրել են «Սասնա ծռերի» ավտոերթը

«Այս պահին Խնձորեսկի մոտակայքում ենք՝ Տեղ գյուղ չհասած»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ԶԼՄ հարցերով պատասխանատու Հերմինե Մկրտչյանը։ Նա նշեց, որ Գորիս քաղաքում բնակիչները կանգնեցրել են ավտոերթը. «Մի փոքր կանգնեցինք, շփվեցինք, տեղեկացրինք՝ ինչ նպատակով ենք մեկնում Արցախ ու շարժվեցինք Արցախ։ Շատ դրական վերաբերմունք ունեին, մեր քայլը ողջունեցին ու բարի ճանապարհ մաղթեցին»։ Հիշեցնենք,… Կարդալ ավելին »

Մի ուրացիր հայ եկեղեցու ավանդը պետության շենացման գործում

ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Օգտվելով ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով երաշխավորված իրավունքից՝ ունեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսին անվտանգություն տրամադրելու վերաբերյալ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային Ժողով ներկայացնելու նպատակ։ Համաձայն նույն հոդվածի՝ անհրաժեշտ է ընտրական իրավունք ունեցող 50.000 քաղաքացիների ստորագրություն,… Կարդալ ավելին »

«Դուք հաստատ կլսեք մեր ասածները, պարոն աներձագ… գուցե միշտ չի, որ կհասկանաք, բայց հաստատ կլսեք»

Հայկ Մամիջանյանի հրապարակումը. «Նոր լսում էի Հրաչյա Հակոբյանի ճեպազրույցը ԱԺ-ում. Հանրապետականի իրական կորիզը կազմում են self-made մարդիկ, մարդիկ, որոնք իրենց չարչարանքով են հասել այս կամ այն նվաճումներին: Ու հիմա մի մարդ, ում միակ նվաճումը վարչապետի պաշտոնակատարի կնոջ ընտանիքում ծնվելն է՝ երկրի ամենաազդեցիկ աներձագի քմծիծաղով խոսում է մեր մասին: Դուք հաստատ կլսեք մեր ասածները, պարոն աներձագ… գուցե միշտ չի,… Կարդալ ավելին »

«Թուրքիան կարող է աջակցել Փաշինյանին». Մեթյու Բրայզայի հարցազրույցը Անադոլուին. Ermenihaber.am

ԵԱՀԿ Մինսկի Խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան Հայաստանում սպասվող ընտրությունների և  հնարավոր փոփոխությունների մասին հարցազրույց է տվել Թուրքիայի պետական «Anadolu» գործակալությանը: Հարցազրույցում Բրայզան նշել է, որ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տալով բարդ իրավիճակում մեծ քաղաքական հմտություն է դրսևորել: Բրայզայի գնահատմամբ՝ Փաշինյանը չի կարողացել ստանալ քաղաքական էլիտայի աջակցությունը, բայց ունի ժողովրդի բարոյական աջակցությունը:… Կարդալ ավելին »

Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում

Հարգելի հայրենակիցներ Ինչու՞ առաջադրվեցի թիվ 3 ընտրատարածքում: Նախ ծնվել և մեծացել եմ Շենգավիթ համայնքում ,կինո Հայրենիքի հարևանությամբ և մանկությունս անցել է այնտեղ,առաջին դասարան գնացել եմ թիվ 12 նախկին Կիրովի դպրոց և հաճախել այն մինչև 6-րդ դասարան: Ունեմ բազմաթիվ հարազատներ և ընկերներ,ում հետ անց ենք կացրել 90 ականների ցուրտ և մութ տարիները: Մալաթիա-Սեբաստիա համայնքում էլ ապրում… Կարդալ ավելին »

Միջնակարգ կրթությամբ տաքսիստը, միայն Փաշինյանի հետ քայլելու համար, ընդգրկվել է ՔՊ ցուցակում

«Հրապարակ» թերթը գրում է. «6-րդ գումարման ընտրատարածքում (Արմավիրի մարզ) «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով թեկնածու է առաջադրվել «Քաղաքացիա­կան պայմանագիր» կուսակ­ցության անդամ Արսեն Պետրոսյանը: Նա նաև ՔՊԿ-ի համամասնական ցուցակի 138-րդ համարն է: Արսեն Պետրոսյան անունը ոչինչ չէր ասի, եթե թավշյա հեղափոխությունը չկտրեր նրան տաքսու ղեկից ու չտաներ հասցներ Նիկոլ Փաշինյանի մոտ: Միայն նրա համար, որ երիտասարդ… Կարդալ ավելին »

Հետաքրքիր իրավիճակ Ռոբերտ Քոչարյանի գործով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 16-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով նրան կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Նրա խափանման միջոցի ընտրության հարցը հասցեագրվել է վերաքննիչ քրեական դատարանին, որը օգոստոսի 13-ին որոշում էր կայացրել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ… Կարդալ ավելին »

Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս. Հրամանը «վերևից» է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին, երբ բոլորը զբաղված են համապետական ընտրությունների մանրամասների մասին տեղեկություններ հայթայթելով կամ տարածելով, թվում է, թե այլ գործերով զբաղվելը ժամանակավրեպ ու անիմաստ է: Այս թոհուբոհի ընթացքում, սակայն, «Փաստի» տեղեկություններով, նախարարությունների օպտիմալացման նախապատրաստական աշխատանքների ակտիվ գործընթաց է իրականացվում: Ու մինչ կորոշվի, թե ընտրություններից հետո որ նախարարությունն ինչ ճակատագիր կունենա, կամ նախարարություններում ինչպիսի… Կարդալ ավելին »

«Խառն եմ, ապե». ով ինչ է սպասում ընտրություններից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախընտրական Հայաստանի հին ավանդույթներից մեկն է հասարակության բոլոր շերտերի խիստ ներգրավվածությունը, ավելի ճիշտ՝ այդ ներգրավվածության իմիտացիան: Բոլորը «խառն են», բոլորը սպասում են ընտրությունների ավարտին, որ տեսնեն, թե ինչ է սպասվում իրենց: Եվ եթե թեկնածուների դեպքում այդ սպասումը բնական է, ապա անբնական է, թե ինչի են սպասում մնացածները, մարդիկ, որոնք, օրինակ, որեւէ կերպ ներգրավված… Կարդալ ավելին »