Daily Archives: 11.11.2018

Առաջիկա ամիսներին թանկացման նոր ալիք կսկսվի «Ժողովուրդ»

Հայաստանում կյանքը շարունակում է թանկանալ: Ընդ որում, բարձրանում են բոլոր ապրանքատեսակների գները` բացառությամբ, իհարկե, բանանից, որ ընդհակառակը, էժանացել է, ու լուցկուց, որ արդեն երկու տասնամյակ նույն գինն է: Բայց ըստ մասնագետների` թանկացումների նոր ալիքը դեռ առջեւում է: Վիճակագրական կոմիտեն եւս չի թաքցնում, որ Հայաստանում պարենային մթերքները թանկացել են: Ընդ որում` ըստ մասնագետների` դրանք դեռ կշարունակեն… Կարդալ ավելին »

Video. Փաշինյանն անգամ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը շահարկեց

«Արարատ» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին։ Փաշինյանը մարտի 26-ին հայտարարում էր, որ Ապրիլյան պատերազմը Ադրբեջանը պայմանավորվել է Ռուսաստանի հետ, իսկ այսօր ասում է՝ Ռուսաստանը մեր լավագույն բարեկամն է: Փաստորեն, հանուն քաղաքական շահի, նա մեր նահատակների անուններն էլ էր շահարկում: Մանրամասնները տեսանյութում․

Նիկոլ Փաշինյանը կուսակիցներին դուխաթափ է արել hayeli.am

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում թեժ քննարկումներ են ծավալվել արտահերթ ընտրություններին մասնակցելու ֆորմատի եւ մարտավարության հարցում: Կառավարության բազմաթիվ անդամներ դեմ են եղել ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել, նրանք հիմնավորել են, որ վերջին վեց ամսում կուսակցական ակտիվ աշխատանքներ ծավալելու փոխարեն իրենք աշխատանքներ են իրականացրել գործադիրում եւ ընտրություններին կարող են անհամեմատ պայմաններում հայտնվել ու կանգնել փաստի առաջ: Նրանք առաջարկել են մինչեւ… Կարդալ ավելին »

Խոստումներ,ընրտվելուց առաջ…Կարգին Հայկոյի կարգին խոստումները

Հիշո՞ւմ եք չէ ինչ է ասում Կարգին Հայկոն, նույն ինքը Հայկ Մարությանը Երեւանու ավագանու ընտրություններից առաջ: Եթե ոմանք մոռացել են՝ հիշեցնենք: Նա ասում էր՝ մաքրելու ենք, կառուցելու ենք, բարեկարգելու ենք, վերականգնելու ենք, կանաչապատելու ենք, փոխելու ենք: Երեւանցիների մի մասը լսեց Նիկոլ Փաշինյանին, լսեց Հայկ Մարությանին եւ Կարգին Հայկոն դարձավ քաղաքապետ Հայկ Մարության: Անցել են շաբաթներ:… Կարդալ ավելին »

ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվեց կուսակցության խորհրդի նիստը, որից հետո լրագրողների հարցերին պատասխանեց, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին  և մենք ունենք հնարավորություն, կարճ ժամանակում պատրաստվելու.նշել է նա.