Daily Archives: 10.11.2018

Զանգակատան բնակիչները մինչև հիմա չեն կարողանում մշակել հակառակորդի կրակի տակ հայտնված գարու արտերը. news.am

Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչները մինչև այժմ չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարել գյուղի հարակից գարու արտերում, որոնք այս տարվա ապրիլից հետո հայտնվել են հակառակորդի թիրախում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում համայնքապետ Հովիկ Կարապետյանը՝ հիշեցնելով, որ ապրիլ–մայիս ամիսներին ադրբեջանական կողմն առաջ էր բերել իր դիրքերը։ «Իրենց տարածքում, պետական սահմանից այն կողմ, ադրբեջանցիներն առաջ էին բերել դիրքերը, եւ… Կարդալ ավելին »

«Իրատես». Նազարբաևն ու Բատկան Փաշինյանին չեն վստահում, իսկ Ռուսաստանի համար նա օտար է. Փաշինյանին ընթրիքի չեն կանչում

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀԱՊԿ, ԵՏՄ բուն նիստերի ժամանակ տեղի են ունենում ոչ «իրական» քննարկումներ ու խոսակցություններ, որոնք հիմնականում կրում են ձեւական բնույթ, քանի որ ընթանում են տեսախցիկների, այլ աչք ու ականջների ներկայությամբ։ Բուն զրույց-հարցադրումները տեղի են ունենում անդամ երկրների պատվին տրվող ընթրիքի, ճաշի սեղանների շուրջ՝ միասին կամ դեմ առ դեմ։ «Նիկոլին… Կարդալ ավելին »

Ադրբեջանի զինծառայողները գոռում են` Նիկոլ

Տավուշի սահմանապահ դիրքերից նոր վերադարձած, Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ պայմանագրային զինծառայողը մի խումբ անձանց ներկայությամբ մեզ ասաց, որ իրենց դիրքերի դիմաց գտնվող ադրբեջանական հենակետերից պարբերաբար բարձր գոռում են`Նիկոլ, սակայն դրա հետ այլ բան չեն ասում: Զինծառայողի խոսքերով`նախկինում ադրբեջանցի զինծառայողներն իրենց ձայն էին տալիս, գոռալով`Վազգեն: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Աղբյուրը՝aravot.am

Ովքե՞ր են Շիրակի մարզի ռեյտինգային թեկնածուները. լարված իրավիճակ է բոլոր կուսակցություններում factor.am

Թիվ 11 ընտրատարածքում՝ Շիրակի մարզում, արդեն հայտնի են ռեյտինգային թեկնածուների անունները: Սակայն, այստեղ կրքերը լարված են, մտահոգված են թե՛ իշխանական, թե՛ ոչ իշխանական թեկնածուները: Factor.am-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  ռեյտինգային ցուցակով առաջադրվելու են Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մարզպետի տեղակալներ Արա Մելիքջանյանը եւ Սոֆիա Հովսեփյանը: Factor.am-ը տեղեկացավ, որ լարված են մարզպետի եւ Սոֆիա Հովսեփյանի… Կարդալ ավելին »

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին

Որոնողական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 9-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին:  

ՔՊ-ն ու ՀՀԿ-ն գաղափարական նույն հարթության վրա են եւ կարող են դաշինք կազմել ․ Արամ Սարգսյան

ՔՊ-ն ու ՀՀԿ-ն գաղափարական նույն հարթության վրա են եւ կարող են դաշինք կազմել ․ Արամ Սարգսյան Բարակեմական, ընկերական հարաբերությունները չեն կաշկանդի Արամ Սարգսյանին, որպեսզի իրական ընդդիմություն լինի Նիկոլ Փաշինյանին․ «Ես մշտապես ասել եմ այն, ինչ մտածում եմ, դրա մասին գիտեն ինձ ճանաչող մարդիկ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ… Կարդալ ավելին »