Daily Archives: 08.11.2018

Կարգելվի՞ Ասյա Խաչատրյանի մուտքն Արցախ

Սոցիալական ցանցերում հերթական բուռն քննարկումն է սկսվել կապույտ մազերով հայտնի Ասյա Խաչատրյանի շուրջ։ Բանն այն է, որ համացանցում էին հայտնվել նրա և ադրբեջանցի երիտասարդի լուսանկարները, որտեղից պարզ էր դարձել, որ նրանք Վրաստանում են։ Ադրբեջանցի օգտատեր՝ Tehran Libre-ի էջն ուսումնասիրելիս հայտնի էր դարձել, որ նա Ադրբեջանի ներքին զորքերի կամ պետական անվտանգության ծառայության զորքերի զինծառայող է, որն ունի հակահայկական տրամադրվածություններ։ Ոմանք սուր քննադատություններ,… Կարդալ ավելին »

«Պետությունը միշտ կեղծ դեղեր է տրամադրել բնակչությանը»․ՀՀԿ-ական պատգամավորի սկանդալային հայտարարությունը

Այսօր ԱԺ-ում առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը, հերթական ուշագրավ հայտարարությունն արեց: Նա փաստացիորեն հայտարարեց, որ պետությունը միշտ կեղծ դեղեր է գնել ու առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանից ճշտեց՝ այս տարի գնելու են, թե՞ ոչ: Հակոբ Հակոբյանի խոսքով՝ «Մենք միշտ նման քննարկումների ժամանակ կեղծ եւ ժամկետանց դեղերի հատկացումների հարցն ենք քննարկել,… Կարդալ ավելին »

«Վեոլիա Ջուր»-ի կողմից կաշառված 7 պաշտոնյաներից մեկն այժմ նախարար է

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից պաշտոնյաներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում։ Հոկտեմբերի 4-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակվեցՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության նախկին պետ Գարեգին Բաղրամյանը։ Այս նշանակումը, սակայն, միանշանակ չընդունվեց հասարակության կողմից։ Նախ գրվեց, որ Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ ունի խնամիական կապեր,… Կարդալ ավելին »

Լևոն Բարսեղյանը ստացել է 60 000 դոլլար դրամաշնորհ և պայքարում է Նիկոլի հեղափոխության հաղթանակի համար

Լևոն Բարսեղյանը արտասահմանյան հակահայկական ֆոնդերից ստացել է 60 000 դոլլար դրամաշնորհ և պայքարում է Նիկոլի հեղափոխության հաղթանակի համար: Իսկ դո՛ւ, միամիտ ժողովուրդ, դո՛ւ, ի՞նքան ես ստացել… Չէ, դու ոչինչ էլ չես ստացել, օտարերկրյա հակահայկական ուժերը քե՛զ, քո երեխաների հետ, անվճար են օգտագործել՝ հանուն իրենց շահերի: Աղբյուրը՝ slaq.am

«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը հին ձևերը «չթարգեց». նախարարի եղբայրը «բացահայտում է»

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի եղբայրը` Նարեկ Զեյնալյանը, գրառում է կատարել համացանցի իր էջում «Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն այդպես էլ հին ձևերը «չթարգեց»։ Պետպատվեր են նկարում։ Մարդը հիվանդանոց չի պառկել և ոչ մի դեղորայք չի ստացել։ Նրան էպիկիիզ են տվել ստացիոնար բուժօգնություն ստանալու կապակցությամբ։ Հետևությունները թողնում եմ ձեզ»։