Daily Archives: 04.11.2018

«Առնվազն 20 ՀՀԿ-ական կլինի նոր ԱԺ-ում». Արա Պապյան 168.am

«Լավ է, որ ԱԺ-ն լուծարվեց, դա վաղուց պետք է արվեր, սակայն վատն այն է, որ Կառավարությունը, չնայած իր տված խոստմանը, որն է՝ առաջիկա ընտրություններն անցկացնել նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա, չիրականացավ, և մենք ընտրության ենք գնում հին օրենսգրքով, ինչը նշանակում է, որ վարկանիշային ընտրակարգը հնարավորություն է տալու 40-ից ավելի անձանց մուտքը խորհրդարան: Ցավոք, սա ԱԺ-ն… Կարդալ ավելին »

Պարոն Նիկոլ, կբացատրե՞ս 6 նախարարնրդ միասին ի՞նչ են անում Բեռլինում …

Այնպիսի տպավորություն է , որ էս Նիկոլենք զորբայությամբ եկել են իշխանության պետության հաշվին աշխարհով մեկ ֆրֆռալու նպատակով․ օրը մի պաշտոնյա պետության հաշվին մի երկիր է թռնում և ես, որպես Հայաստանի ժողովուրդ ,պահանջում եմ Նիկոլից անհապաղ հաշվետվություն ներկյացնել, թե իր պաշտոնավարման այս ընթացքում որ պաշտոնյան պետական միջոցների հաշվին ուր է գործուղվել, ինչ նպատակով և ինչ է… Կարդալ ավելին »

Վարչապետը ասում էր՝ քեռիների զանգեր չի լինելու, արխային եղեք, բա ու՞ր ա…SevanTV

  Օգոստոսի 24-ին ավտովթարից զոհված Դդմաշեն գյուղի բնակիչ Սիրեկան Սամվելի Հայրապետյանի ծնողները՝ Սամվել Հայրապետյանն ու Պայծառ Բազիկյանն այսօր առավոտյան ժամը 11:15-ի սահմաններում պառկել են ճանապարհի երթևեկելի հատվածում և դրանով իսկ փակել Սևան քաղաքի կենտրոնական Նաիրյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկից ձգվող ճանապարհահատվածը: Նրանք պահանջում էին իրենց որդու ավտովթարից զոհվելու կապակցությամբ հարուցված քրեկան գործի դեպքի մանրամասների արդարացի քննություն:  

Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և վնասազերծել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ և ՀՀ տարածքում իրացմամբ զբաղվող ևս մեկ հանցավոր խումբ: Այս մասին հայտնում է ԱԱԾ լրատվական ծառայությունը: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների… Կարդալ ավելին »

Մեզ պե՞տք է արդյոք «Երկրապահը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց, որպեսզի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումն իրականություն դառնա: Չնայած շատերն են համարում, որ հեղափոխության առաջնորդ և հեղափոխության շնորհիվ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը տեղին ու հիմնականում անտեղի հեղափոխության կրիտիկական մասսայի գործոնն օգտագործում է ընդդեմ հակահեղափոխականների ու իր հակառակորդների, կյանքը հակառակն է ցույց տալիս. կյանքը ցույց է  տվել ու շարունակում… Կարդալ ավելին »

Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում անհայտ անձինք ծեծի են ենթարկել ԱՄՆ քաղաքացիների

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ Արամ Թորոսյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է տվել, որ Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում անհայտ անձինք նոյեմբերի 1-ին գիշերը ժամը 01:20-ի սահմաններում ծեծի են ենթարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ, Լոս Անջելես քաղաքի բնակիչներ, ժամանակավորապես «Մարիոթ» հյուրանոցում բնակվողներ,… Կարդալ ավելին »

31–ամյա վարորդը Toyota Altezza-ով բախվել է եզրաքարերին և գլխիվայր շրջվել. բժիշկները օգնություն են ցուցաբերել վարորդին ու 2 ուղևորներին. (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)

Shamshyan.com-ի փոխանցմամբ երեկ՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանում, Բաբաջանյան փողոցում՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկի նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան մոտ ավտովթար է տեղի ունեցել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,… Կարդալ ավելին »

Հանրապետության հրապարակում Mercedes-ի հետապնդումը ավարտվել է վրաերթով և մի քանի ավտոմեքենաների ջարդով․(ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր, նոյեմբերի 3-ին վրաերթ ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 QM 718 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հանրապետության հրապարակում Կապի և տրանսպորտի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին և, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել… Կարդալ ավելին »

Հայաստանը «կխեղդվի» առանց հայ-իրանական սահմանի

Հայ-իրանական սահմանի փակման հնարավորության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում: Վերջին շրջանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում հայ-իրանական հարաբերություններում: Նշենք, որ ԱԺ-ում նոյեմբերի 1-ի իր ելույթում ՀՀ վարչապետն ասել էր, որ հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։ «Հայ-վրացական… Կարդալ ավելին »