ՔՊ-ի ներսում պայքարը դեռ նոր է սկսվում. Ռեյտինգայիններն արդեն միմյանց վարկաբեկում են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուները համարելով, որ կողքից որևէ մրցակից չունեն, և իրենց իրական հակառակորդները հենց դաշինքի կողմից առաջադրված թեկնածուներն են, ամեն ինչ անում են իրար վարկաբեկելու համար:

Երևանի Նոր Նորք, Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու է Կարեն Չիլինգարյանը: Այս ընտրատարածքում «Իմ քայլի» մյուս թեկնածուները նրան մեղադրում են կուսակցական ռեսուրսները չարաշահելու մեջ՝ ասելով, որ Չիլինգարյանի հորեղբայրը ՔՊ-ի տարածքային կառույցի ղեկավարն է, և այդ ռեսուրսը օգտագործում է բացառապես եղբորորդու համար:

Չիլինգարյանի եղբայր Բաբկեն Չիլինգարյանն էլ, ի պատասխան այդ մեղադրանքների, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժող ջան, ինչպես անցած տարի, այս տարի նույնպես թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի կողմից ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածու Կարեն Չիլինգարյանը ինքն է իր քարոզչական պաստառները փակցնում։ Մենք չունենք ռեսուրս, գումարով աշխատող հարյուրավոր մարդիկ, բայց փոխարենը ունենք երիտասարդ թիմ»:

Այս ընտրատարածքից ՔՊ-ի կողմից առաջադրված են նաև սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը: ՔՊ-ի ներսում իշխանության համար պայքարը դեռ նոր է սկսվում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով