Փաստորեն, ես լրիվ անիմաստ եմ նկարել «Կյանք ու կռիվ»-ը

Ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանն անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ այսօր մեկնարկած քարոզարշավի ընթացքում արված հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:

«Սասուն Միքայելյանն ասում է, որ այս հաղթանակը, որը կրեց ժողովուրդը, ավելի կարևոր է, քան թե Արցախյան ազատամարտը… Փաստորեն, ես լրիվ անիմաստ եմ նկարել «Կյանք ու կռիվ»-ը: Փաստորեն, այսօրվա «դըմփ-դըմփ հու»-ն ավելի արժեքավոր է, քան զոհված հերոսների արած գործը: Դե, բարի երթ ձեր քարոզարշավին», – գրել է ռեժիսորը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով