Փաշինյանի ժամանման պատճառով վարորդներին թույլ չէին տալիս կայանել մեքենաները, քարշակներով հեռացնում էին factor.am

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում պետք է մասնակցի Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրների թեմայով խորհրդաժողովին: Factor.am-ը ժամանման պահին նկատեց, որ հյուրանոցի շրջակա հատվածներում ավտոմեքենաներ չկային կայանված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տարածքում կային ոստիկաններ և Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը հսկող աշխատակիցներ: Վարորդներին թույլ չէին տալիս մեքենաները կայանել շենքի հարակից տարածքում, իսկ արդեն կայանված մեքենաները փորձում էին քարշակներով հեռացնել: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում մեկնաբանելով, թե ինչու են մեքենաները տարհանվում, ասաց, որ նմանատիպ միջոցառումների ժամանակ միշտ էլ ոստիկանությունը, անվտանգությունից և հասարակական կարգը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով, նմանատիպ միջոցառումներ է իրականացնում:

Հիշեցնենք, որ նախկին իշխանությունների օրոք էլ Սերժ Սարգսյանի՝ որևէ հասցեում հյուրընկալվելու դեպքում կրկին նույն տեսարանին էինք ականատես լինում: Նիկոլ Փաշինյանը դեռ չէր ժամանել, բայց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի շրջակայքում սովորաբար մեքենաները կայանող վարորդները ստիպված էին երկար ժամանակ կայանելու տեղ փնտրել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով