Վթարի ենթարկված բալետի պարող Վահագն Մարգարյանին արյուն է անհրաժեշ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ, 23-ամյա Վահագն Մարգարյանին ցանկացած խմբի արյուն է պետք։ Ցանկացողները կարող են  վաղն առավոտյան 09։30-ից գնալ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում (մինչև արյուն հանձնելը ոչինչ չուտել)։ Panorama.am-ը տեղեկացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ևբալետի թատրոնի բալետմայստեր, բալետային խմբի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանից։ Նա ասաց, որ Վահագն Մարգարյանի վիճակում որևէ փոփոխություն չկա, լրիվ նույն դրությունն է։

«Արյունն անհրաժեշտ է»,- նշեց Ա. Գրիգորյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Վ. Մարգարյանը երեկ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6–ին ժամը Երևան-Աշտարակ ճանապարհին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վահագն Մարգարյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղ է ունեցած Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթում գլխավոր մրցանակի է արժանացել։ Նա նաև Հայաստանը ներկայացրել է «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթում։

.panorama.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով