Սասնա ծռերի անդամը դիմել է ինքնասպանության

Հիմնադիր խորհրդարանի ծանր հրետանի Սյուզան Սիմոնյանին դժվար թե որևէ մեկը մոռացած լինի, ով միշտ էլ աչքի է ընկել իր թիմի հանդեպ նվիրվածությամբ, մանավանդ երբ Ժիրայր Սեֆիլյանն ու Սասնա ծռերը գտնվում էին անազատության մեջ, իսկ համախոհներն էլ վախից փախել էին, Սյուզանը տուն ու ընտանիք թողած իրեն չէր խնայում հանուն նրանց պայքարելու համար: Իսկ որևէ մեկը գիտի՞, թե որտեղ է հիմա Սյուզան Սիմոնյանը: Ծռերի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Ս.Սիմոնյանը գտնվում է Երևանի հոգեկան առողջության կենտրոններից մեկում, ուր նա տեղափոխվել է մի քանի օր առաջ կատարած ինքնասպանության փորձից հետո:

Պարզվում է Սեֆիլյանը Սիմոնյանին ընդգրկելով կուսակցության համամասնական ցուցակի 48-րդ տեղում, արդարացել է՝ թե ինչու՞ պետք է կլիմաքսի մեջ գտնվող պառավին անցողիկ տեղ տա, Սյուզանը գիժ է և նրա տեղը հոգեբուժարանում է, եզրափակել է հերոս Ժիրիկը: Կամ էլ ազգանվեր գործով զբաղվող Սյուզանի վրա ազդել է Նանորի խանդը, Ժիրիկն էլ ընկել է կնոջ խելքին:

Այս խոսակցության մասին իմացել է Ս.Սիմոնյանը և նրա հիասթափությունն ու վիրավորանքն այնքան խորն է եղել, որ բանը հասել է ինքնասպանության փորձի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ահա ևս մի օրինակ, թե ինչպես են գնահատում Սեֆիլյանն ու ծռերը իրենց նվիրված մարդկանց: Նախկինում էլ շատ խոսակցություններ և փաստեր են եղել, որ Սեֆիլյանը միշտ քցել է յուրայիններին, գումար է խոստացել և չի տվել, խաբել է, իսկ նման ձևով ամենանվիրված մարդուն վիրավորելն ու ինքնասպանության փորձի հասցնելը արդեն ամբողջացնում է Ժիրայր Սեֆիլյան կոչվածի բարոյական կերպարը:

m.mamul.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով