Չվախենանք ճշմարտությունն ասել, պայքարելով՝ առաջ գնանք:

Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է, ժողովուրդ ջան. հանուն ազգային-քրիստոնեական Հայաստանի եւ Արցախի, հանուն 88-ին պայքարած իմ ավագ եղբայրների գործի շարունակականության, հանուն իմ գաղափարների՝ հայկական ընտանիքի, ավանդական արժեքների, քրիստոնեական՝ իրական սիրո , այլ ոչ թե պղծության քարոզի, արժեքների տոտալ խեղաթյուրման եւ մանիպուլյացիայի: Այսօր մեր հայրենիքի առջեւ լուրջ մարտահրավերներ են ծառացած՝ հոգեւոր եւ արտաքին անվտանգությանը հարվածող սպառնալիքներ եւ դրանք լուծելու համար չպետք է «դունչներս սրբենք» ու ապահով, տաք տեղերում հանգրվանենք: Չվախենանք ճշմարտությունն ասել, պայքարելով՝ առաջ գնանք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով