Շարմազանովն իր առաջին գրառումն է կատարել

Շարմազանովն իր առաջին գրառումն է կատարել․

«Բարի ուշ գիշեր, սիրելի հայեր: Ինչպես խոստացել էի, կփորձեմ առայժմ պաշտոնական էջ ունենալ ֆեյսբուքում՝ արձագանքելով ձեր հորդոր-պահանջներին: Չեմ խոստանում ակտիվ լինել եւ անմիջապես պատասխանել նամակներին եւ մեկնաբանություններին, քանի որ վիրտուալ ոլորտում նորեկ եմ եւ զբաղվածությունս հնարավոր է թույլ չտա մշտապես օնլայն լինել: Բայց կփորձեմ ինտեգրվել : Սկզբի համար կհրապարակեմ իմ նախորդ հաղորդումներից, հարցազրույցներից, որոնք կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

«Չէին սպասում» հաղորդումը մոտ 2 տարի առաջ է նկարահանվել: Հաճելիորեն զարմացա, երբ տեսա, որ հաղորդման մեջ խոսել եմ բաներից, որոնք շատ արդիական են. խոսել եմ հասարակության սեւի եւ սպիտակի բաժանվելուց, որ այսօր իշխանություն եմ, վաղը՝ ընդդիմություն կլինեմ եւ մի շարք այլ կարեւոր հարցերից, որ այսօր ինձ մեղադրում են, թե ինչու նախկինում այս մասին չէիք խոսում: Ժողովուրդ ջան, խոսել եմ եւ նախկինում, խոսում եմ այսօր, եւ կխոսեմ վաղը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամենակարեւորը, որ ուզում եմ շեշտել, իմ անվերապահ հավատարմությունն է քրիստոնեական-ազգային արժեքներին, հայկական ընտանիքին: Ընտանիք, որից սկսվում է իմ հայրենիքը: Մի խոսքով, առաջարկում եմ դիտել»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
դիտվել է 15526 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով