Նոր ծուղակ+քայլ դեպի տոտալ վերահսկում

Նոր ծուղակ+քայլ դեպի տոտալ վերահսկում.

Մինչեւ մեզ լգբտ թեմայով են զբաղեցնում,Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրջորեն նպատակադրված է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարել,որպեսզի նույնականացման՝ ID քարտերը, ծառայեն նաև որպես կուտակային քարտեր ու օգտագործվեն առևտրային կենտրոններում:

Մեջբերում.««Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն հանրային ծառայությունների համարանիշ՝ ID, բոլորի համար պատրաստվելու է հայտարարագիր։ ID քարտերը համատարած հայտարարվելու են կուտակիչներ, պետությունը հայտարարելու է, որ սա կուտակիչ քարտ է։ Մենք բոլորին կբաժանենք ID քարտը «կարդալու» սարքավորում, հաշվիչ դրամարկղային մեքենան կնույնականացնի գնորդին, ու երբ դուք կգնաք օրվա հացը առնելու, ՊԵԿ-ում դա կգրանցվի որպես գնված արժեք։ Տարվա ընթացքում ինչքան որ գնումներ կատարեք, դրա համար առաջին տարում 1, երկրորդ տարում՝ 2, երրորդ տարում՝ ամբողջ տարվա առևտրի 3 տոկոսը կվերադարձնենք քաղաքացուն»:
Այսինքն՝ քո ամեն առածդ,ծախսածդ կոնտրոլի ու իրենց մոնիթորինգի տակ է հայտնվում:
Ինչպես,ամեն թակարդ,սա էլ հրամցված է սիրուն ու գայթակղիչ փաթեթավորմամբ:
Շատ նրբություններ կան սրա հետ կապված,որոնք նա չարծարծեց:Սպասենք նախագծի ներկայացմանը:Նոր պայքարի թեմա է ոչ պակաս կարեւոր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆեյսուքյան օգտատեր՝ Հայ Հայկ

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով