Նիկոլ Փաշինյանը կուսակիցներին դուխաթափ է արել hayeli.am

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում թեժ քննարկումներ են ծավալվել արտահերթ ընտրություններին մասնակցելու ֆորմատի եւ մարտավարության հարցում: Կառավարության բազմաթիվ անդամներ դեմ են եղել ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել, նրանք հիմնավորել են, որ վերջին վեց ամսում կուսակցական ակտիվ աշխատանքներ ծավալելու փոխարեն իրենք աշխատանքներ են իրականացրել գործադիրում եւ ընտրություններին կարող են անհամեմատ պայմաններում հայտնվել ու կանգնել փաստի առաջ:

Նրանք առաջարկել են մինչեւ ընտրությունները որոշել՝ ովքեր են գնալու խորհրդարան, ովքեր են մնալու գործադիրում եւ այդ սկզբունքով էլ կազմել ընտրացուցակները: Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ առանց բացառության բոլորը պետք է առաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով, քանի որ այդպես է հնարավոր թիմին հնարավորինս շատ ձայն բերել: Թիմում հասկացել են, որ իրենց գործը լուրջ է ու շեֆը ընտրություններից հետո իրենց ստացած ձայներով է որոշելու , թե ով ինչի է արժանի:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը այս հարցում էլ չի տարբերվում Սերժ Սարգսյանից եւ բոլորին մտցնում է ընտրապայքարի մեջ, որը ակնհայտ անհավասար պայմաններում է ընթանալու: Օրինակ նախորդ իշխանության հազար տարվա <<բարերարների>> հետ հեշտ չի լինելու մրցակցելը նույնիսկ նոր իրողության պայմաններում, երբ բացառվելու է ընտրակաշառքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ մարդիկ իրենց գյուղի, քաղաքի, թաղի ժողովրդի համար <<արած>> ունեն ու հայկական մենթալիտետում էլ երախտագիտությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում: Սփյուռքի նախարար Մխիթար Հարությունյանը եթե առավոտից երեկո էլ իր քարոզարշավը տանի, միեւնույն է նա դրանով չի կարող եղանակ փոխել: Ռեյտինգային ընտրակարգի պարագայում նույնիսկ ամբողջովին չի աշխատելու Նիկոլ Փաշինյանի գործոնը եւ անձնավորված պայքար է ընթանալու: Բայց մեդալի հակառակ երեսին այն իրականությունն է, որ ընտրություններով պարզ կդառնա յուրաքանչյուրի կշիռը, ռեյտինգային մոդելը խթանում է ներկուսակցական մրցակցությունը, ինչի արդյունքում շահողը միայն քաղաքական թիմն է: Ոստի նորմալ է, որ Փաշինյանը բոլորին ուղարկում է ռենտգենի, իսկ, ահա, թե ինչ կհաջորդի ընտրություններին, սա է կարեւոը: Արդյոք գործադիրը կձեւավորվի այն սկզբունքով, որ այնտեղ պաշտոն կստանան ամենաշատ ձայն հավաքած մարդիկ, սա է խնդիրը:

Ի վերջո, մարդը կարող է պրոֆեսիոնալ լինել, բայց քիչ ձայներ հավաքել, ու ճիշտ հակառակը: Չի կարելի պաշտոնը դնել վաճառքի եւ ամենաշատ ձայն ստացածներին հատուցել դրանով: Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով Փաշինյանը միտումնավոր տապալեց նոր ընտրական օրենսգիրքը, որպեսզի կասեցնի Սասնա Ծռերի ընթացքը: Նորահայտ կուսակցությունների պես Ծռերում նույնպես ռեյտինգայիննեի պակաս են զգալու ու չեն ունենալու այն շանսերը, ինչ համամասնականի պարագայում: Իսկ Փաշինյանի համար նպատակահարմար է ունենալ ՀՀԿ-ի պես խոցելի ընդդիմություն, քան Ծռերի նման անկանխատեսելի եւ արմատական:

Անի Սահակյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով