ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ hraparak.am

Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, կորցրել է իրականության զգացողությունը։ «Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում հեղափոխություն իրականացրած քաղաքական թիմը այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները»: Փաստորեն Փաշինյանն իսկապես կարծում է, թե իրենք ամեն ինչ արել են, ու ամեն ինչ շատ լավ է։

Ներկայացնենք մի փոքրիկ հատված կառավարության ծրագրից։ «Կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքեր արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Այդ փոփոխություններով անհրաժեշտ է․ Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի»: Ինչպես տեսնում ենք, Փաշինյանի ելույթն ու կառավարությանը ծրագիրը ընդհանրապես չեն համապատասխանում իրար։

Զարմանալի է, թե ինչպես է վարչապետը այսպիսի կիքսեր թույլ տալիս, նա հանրությանը ասում է մի բան, բայց պրակտիկայում անում լրիվ հակառակը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սերժ Սարգսյանի իշխանության տապալման առաջնային պատճառն այն էր, որ այդ մարդու խոսքն ու գործը երբեք չեն համապատասխանել իրար, նա արժեզրկել էր խոսքը՝ ամեն անգամ երեսպաշտորեն ստելով ժողովրդին։ Հիմա Փաշինյանը ինչո՞ւ է անում այն, ինչի դեմ տարիներ շարունակ պայքարում էր։

Որտե՞ղ է նոր ընտրական օրենգիրքը, ինչու՞ այն չընդունվեց, չէ՞ որ դրա մասին հայտարարվել է հեղափոխության հարթակից, դրա փոփոխության անհրաժեշտությունը ֆիքսված է կառավարության ծրագրում։

Փաստորեն հեղափոխության թիմը ոչ բոլոր խոստումներն է կյանքի կոչել, ավելին՝ ամենակարևոր պարտավորության իրականացումը ձախողվել է։ Մենք կհասկանայինք, եթե Փաշինյանն ասեր, որ ՔՊ-ն կյանքի է կոչել այն ամենը, ինչ-որ հնարավոր էր, չստացվածի համար ներողություն խնդրեր ու խոստանար իրականացնել ապագայում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժողովուրդն էլ կհասկանար ու կընդուներ։ Բայց ո՛չ, Փաշինյանն ամենայն լրջությամբ չի ուզում ընդունել իր սխալը՝ պնդելով, թե ամեն ինչ արվել է, ամեն ինչ ճիշտ է, իսկ հետո բանից պարզվում է, որ ամենակարևորը չի իրականացվել։

Կարծում եմ՝ Փաշինյանը կորցնում է իրականության զգացողությունը։ Նա պետք է վերադառնա մեր առօրյա ու պատասխանի հետևյալ հարցերին։

Ինչու՞ օրենգիրքը չփոխվեց։ Ինչո՞ւ ընտրության օրը նշանակվեց առանց օրենսգիրքը փոխելու։ Ինչո՞ւ ժողովրդի ողջ ներուժը օգտագործվեց հոկտեմբերի 2-ին՝ Ընտրական օրենգրքի համար պահանջվող մոբիլիզացիայի համար ռեսուրս չթողնելով։

Եվ վերջին հարցը․ արդյոք գործող օրենգրքով հնարավո՞ր է հեղափոխության արժեքներին համապատասխան ընտրություններ կազմակերպել։ Արդյոք դա շեղում չէ՞ հեղափոխության ճանապարհային քարտեզից։

Քանի դեռ վարչապետը գեղեցիկ ճառեր է կարդում, հարկային օրենգիրքն ու ՊԵԿ-ը նոր ական են տեղադրում նրա ոտքերի տակ, որն ամեն պահ կարող է պայթել։ Չի բացառվում, որ նոր հեղափոխություն լինի և դրա պատճառն անշուշտ լինելու են Հարկային օրենգիրքն ու ընդհանրապես հարկային անարդար, կեղեքող քաղաքականությունը։ Սոցիալական անարդարությունն ու հարկային ստրկությունը հնարավոր չէ հավերժ քողարկել գեղեցիկ ճառերով։ Ժողովուրդն ինչ-որ մի օր կպայթի, իսկ երբ ժողովուրդը պայթում է, չի խնայում նույնիսկ իր ամենահարազատ զավակներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով