Նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանն ու ՀՀԿ-ի գործընկեր Հայկ Բաբուխանյանը բանակցում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու հարցով, մեր տեղեկություններով, մեկ շաբաթից ավելի բանակցություններ են վարում նաև ՀՀԿ-ի գործընկեր՝ ՍԻՄ ղեկավար, վերջին երկու գումարման խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ու նախկին ԲՀԿ-ական, Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը։

Չի բացառվում, որ բանակցություններին միանա նաև Վահրամ Մկրտչյանի ՀԺԱՄ-ը։ Վահան Բաբայանը մեր զրույցում ասաց, որ ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է տեղեկությունը, իսկ ընտրություններին մասնակցելու և ձևաչափի մասին կհայտնեն առաջիկա օրերին»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով