Մի երկու խոսք այն մարդկանց և այն ուժերին, ովքեր չարախնդում են Ռեֆորմիստների կուսակցության հասցեին և ասում, թե իբր մենք ոչնչի չենք հասնի և կխորտակվենք

Մի երկու խոսք այն մարդկանց և այն ուժերին, ովքեր չարախնդում են Ռեֆորմիստների կուսակցության հասցեին և ասում, թե իբր մենք ոչնչի չենք հասնի և կխորտակվենք:
– Ուրեմն, հարգելիներս, մեր կուսակցությունը ստեղծվել է 2016-ին, բայց նորմալ գործունեություն սկսել է ընդամենը 2018-ի օգոստոսից:
– Դուք այդ ժամանակ Facebook-ում ստատուսներ էիք գրում:
– Ընդամենը մեկ ամիս գործելով և նոր թիմ ձևավորելով՝ մենք համարձակություն ունեցանք մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, թեկուզև պարտվեցինք:
– Դուք այդ ժամանակ էլ ստատուսներ էիք գրում:
– Պարտվելուց հետո մենք չհուսահատվեցինք և շարունակեցինք ակտիվ գործել, միջոցառումներ կազմակերպել:
– Դուք այդ ժամանակ կրկին ստատուսներ էիք գրում:
– Այսօր մենք համարձակություն ունեցանք ու մասնակցում ենք խորհրդարանական ընտրություններին: ՀՀԿ-ն մեզ առաջարկեց մասնակցել իր ցուցակով, որովհետև տեսավ մեր մեջ պոտենցիալ, կամք, գաղափար, հեռանկար:
– Դուք կրկին ստատուսներ եք գրում:
– Մենք ամեն ինչ կանենք, որ այս ընտրություններում հաղթենք և խորհրդարանում ունենանք մեր ներկայացուցիչը, մեր պատգամավորը, ու կհաղթենք: Եթե նույնիսկ չհաղթենք էլ, մենք չենք վհատվի ու կշարունակենք գործել: Մենք կմասնակցենք նաև հաջորդ ու բոլոր ընտրություններին, կպարտվենք էլ, կհաղթենք էլ: Մենք միշտ կլինենք ակտիվ ու կլինենք խաղի մեջ: Մենք քաղաքականության մեջ ենք, մենք գործում ենք, մեզ հետ արդեն հաշվի են նստում և գնալով ավելի շատ հաշվի կնստեն:
– Իսկ դուք էլի ստատուսներ կգրեք:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ՝ Կարեն Վարդանյան

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով