Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը

Երեկ Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը՝ ի նշան բողոքի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կարեն Հովհաննիսյանը։

«Նոր եմ իմանում: Փաստորեն այսօր Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան- Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, այդպիսով իրենց բողոքը արտահայտելով ՔՊ-ի Գեղարքունիքի ռեյտինգային ցուցակի վերաբերյալ»,-գրել է օգտատերը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ բողոքի ցույց էր Ապարանում, տեղի ՔՊ-ականները դժգոհ էին իրենց ընտրատարածքի ռեյտինգային ցուցակից, նշում էին, որ իրենց կարծիքը հաշվի չի առնվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

7or.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով