Մանե Թանդիլյանի շնորհավորական ուղերձը սոցիալական աշխատողի օրվա առիթով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը շնորհավորական ուղերձ է հղել սոցիալական աշխատողի մասնագիտական օրվա առիթով։

«2009 թվականից Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում էորպես սոցիալական աշխատողի օր: Սոցիալական աշխատանքն անցել է երկարճանապարհ, որի ընթացքում պարզորոշ են դարձել նրա նպատակներն ու խնդիրները: Այն է՝ համակողմանի աջակցություն ցուցաբերել, նեցուկ լինելմարդկանց ու ընտանիքներին, ովքեր գտնվում են կյանքի դժվարին իրավիճակում,վստահություն ներշնչել սեփական ուժերի և կարողությունների նկատմամբ՝ հավաստիացնելով, որ հենց իրենք կարող են փոխել իրենց կյանքն ուկենսակերպը:

Սոցիալական աշխատանքը մարտահրավերների և փոփոխությունների ոլորտ է,սոցիալական աշխատողը՝ մարդկայինբարձր որակներով ու մասնագիտականհմտություններով օժտված անձորի աշխատանքի կենտրոնում ՄԱՐԴՆ էիսկնպատակը՝ ՄԱՐԴՈՒ կյանքի որակի բարելավումըՍոցիալական աշխատանքըլոկ մասնագիտություն չէայն կենսաձև է, համբերատարություն պահանջողամենօրյա աշխատանք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման ևզարգացման գործընթացն առավել որակյալ, կանոնակարգված, հասցեական ունպատակային դարձնելը: Այս համատեքստում մեծ դեր ունի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումն ու կայունությունը, ինչը սոցիալական աշխատանքի և սոցիալական աշխատողի համար պետք է ստեղծի այնպիսի միջավայր, պայմաններ և գործիքակազմ, որոնք հնարավորություն կտան առավելագույնս իրագործել սոցիալական աշխատողի առաքելությունը՝ աջակցել այն քաղաքացիներին, ովքեր իրապես ունեն դրա կարիքը:

Սիրելի սոցիալական աշխատողներդուք մեր պետության այններկայացուցիչներն եքում նկատմամբ վստահությունը ձևավորում է նաևվստահություն մեր պետությանսոցիալական պաշտպանության և վաղվա օրվանկատմամբ։

Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առիթով և մաղթումհաջողություններ Ձեր պատվաբեր ու դժվարին աշխատանքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով