Ծեծկռտուք Երևանում. «Իմ քայլը» դաշինքի վստահված անձին ծեծել և սպառնացել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 19-ին, Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշայնը, ոստիկանության Երևան քաղաքի վարչութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Մանթաշյան փողոցի բնակիչ, 36-ամյա Սևակ Մարտիրոսյանի կողմից, ով ներկայացել է, որ ինքը «Իմ քայլը» դաշինքի վստահված անձ է և նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 8 հասցեի մոտ իրեն հետ անհիմն վիճաբանել, ապա քաշքշել են եղբայրներ, Մանթաշյան փողոցի բնակիչներ, 33-ամյա Արա Աբրահամյանն ու 35-ամյա Արտավազդ Աբրահամյանը:

Արդեն ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբին, որը ղեկավարել է նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը, Ս. Մարտիրոսյանը հայտնել է, որ Ա. և Ա. Աբրահամյանները եղբայրներ են և վիճաբանության ժամանակ նրանք հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ են հնչեցրել իր և իր ընտանիքի հասցեին, որից հետո եղբայրներից մեկը դիտավորությամբ հարվածել և կոտրել է իրեն պատկանող iPhone 6a տեսակի բջջային հեռախոսը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շենգավիթի ոստիկանները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողների հետ հայտնաբերել և ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել կասկածյալ եղբայրներին:

Վնասի չափը պարզվում է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով