Ծանր խոսակցություն` Նիկոլ Փաշինյանի և Գլխավոր դատախազի միջև

Դատախազությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հաղորդում են, որ մի քանի օր առաջ ծանր խոսակցություն է տեղի ունեցել ՀՀ գլխավոր դաղախազ Արթուր Դավթյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև։

Աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանն ասել է, որ ամեն ինչ պետք է անել՝ Քոչարյանին փակելու համար, ինչին ի պատասխան Դավթյանն ասել է իրավաբանական շրջանակներում բազմիցս արտահայտված, հայտնի ֆրազան, որ «գործը ջուր է» ու հիմքերն էլ իրավական առումով շատ թույլ են։

Փաշինյանն ամեն դեպքում պնդել է, որ եթե Քոչարյանը չփակվի, գլխավոր դատախազը կկորցնի պաշտոնը։ «Կա՛մ կալանք, կա՛մ պաշտոն»,- ըստ մեր աղբյուրի՝ ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նման հրահանգի առկայությունն ապացուցում է նաև երեկ տեղի ունեցած քննությանը Գլխավոր դատախազի ներկայությունը։ Դավթյանը, հավանաբար, որոշել է անձամբ հավաստիանալ, որ պաշտոնի կորուստ իրեն չի սպառնում։

Մեր աղբյուրը նաև պատմում է, որ Գլխավոր դատախազն այս օրերին լուրջ տվայտանքների մեջ է։ Նա չի կարողանում «հեշտ տանել» մասնագիտական պարտականությունների հանդեպ նման ոտնձգությունը, մյուս կողմից էլ՝ դժվար է առանց այլընտրանքի հնարավորության գործելը։

Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքն էր քննում: Դատն ընդմիջվել է և շարունակվելու է այսօր՝ 12:00-ին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է դատական նիստին: Դատական դահլիճում է եղել նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

 

Աղբյուրը՝ alternativ.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով