Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բալետի արտիստ Վահագն Մարգարյանի բուժմանն աջակցելու նպատակով հաշվեհամար է բացվել

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանի վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր, այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց թատրոնի բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանը:

«Երեկ աննշան դրական դինամիկա էր նկատվել: Հիմա նորից հիվանդանոց եմ գնում՝ տեսնեմ՝ ինչ նորություն կա: Թեև, չեմ կարծում, թե կտրուկ փոփոխություն եղած լինի, նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում»,-նկատեց նա:

Նոյեմբերի 6-ին տեղի ունեցած վթարից հետո Վահագն Մարգարյանը գտնվում էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, սակայն նոյեմբերի 13-ին հարազատների նախաձեռնությամբ տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արդեն երկու օր է՝ հարազատները, ընկերներն ու գործընկերները, համաքաղաքացիները երիտասարդ արտիստի համար արյուն են հանձնում:

Նաև նրա զարմիկի՝ Ռուբեն Մուրադյանի անունով հաշվեհամար է բացվել, ու բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նպաստել Վահագնի բուժմանը, կարևող են գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներին:

AMD PAYMENT INSTRUCTIONS
Beneficiary name – RUBEN MURADYAN
Beneficiary account N. – 1930 0073 7281 0100

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

EUR PAYMENT INSTRUCTIONS
Beneficiry name – RUBEN MURADYAN
Beneficiary account N. – 19300 07372810104

USD PAYMENT INSTRUCTIONS
Beneficiary name – DAVIT GRIGORYAN
Beneficiary account N. – 1930 0420 5046 0101

Beneficiary Bank – CONVERSE BANK
CJSC, YEREVAN, ARMENIA
SWIFT – COVBAM22
Account N. – 30111840400000001013

Correspondent Bank – ALFA-BANK, MOSCOW, RUSSIA
SWIFT – ALFARUMM

Via Intermediary Bank – THE BANK OF NEW YORK MELLON, NEW YORK, USA
SWIFT – IRVTUS3N

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ երեկոյան ժամը 20:00-ի սահմանում՝ Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի տարածքում: Ավտոմեքենայի մեջ բացի վարորդից եղել են նաև Վահագն Մարգարյանը, նրա եղբայրը, եղբոր կինն ու 2 տարեկան երեխան:

Նոյեմբերի 4-ի Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Չիպոլինո» ներկայացման պրեմիերան, որի գլխավոր հերոսին մարմնավորում էր հենց Վահագն Մարգարյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով