Խորհրդարան են անցնելու ՔՊ-ն, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն. Կարեն Քոչարյան

Այսօր ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«ՔՊ, ԲՀԿ և ՀՀԿ. երեքի համար խնդիր չի լինի: Մինչև երեկ ես կարծում էի, որ «Լույս»-ն էլ չպետք է խնդիր ունենա, բայց պարզվեց, որ առանձին-առանձին են գնում «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետություն» կուսակցությունը: Մարդ-կուսակցությունները, որոնք այսօր հայտարարում են, որ մասնակցելու են ընտրություններին, կարծում եմ այդքանով էլ կավարտվի նրանց համար ամեն ինչ», – ասել է Կարեն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություննեը կանցկացվեն դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը կտևի 12 օր՝ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

politik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով