Լոռու մարզպետ ՔՊ անդամ Անդրեյ Ղուկասյանը ստիպել է գյուղվարչության պետին ազատման դիմում գրել

Լոռու մարզպետ ՔՊ անդամ Անդրեյ Ղուկասյանը ստիպել է գյուղվարչության պետին ազատման դիմում գրել

«Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ինձ ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել»,-այս մասին հայտնեց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգորի Հակոբյանը՝ պատմելով. «Բերքի տոն տոնակատարությունից անմիջապես հետո ինձ կանչեց աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Վալերի Խաչատրյանն ու ասաց՝ աշխատանքից ազատման դիմում ներկայացրու, ես էլ հրաժարվեցի, ասի, որ, նախ, չեմ ուզում գրեմ եւ հետո ուզում եմ ու պատրաստ եմ աշխատել նոր մարզպետի ու նոր թիմի հետ: 8 տարի մաքուր, նորմալ աշխատել եմ, գյուղացիների հետ հալալ աշխատել եմ, ինչի՞ համար պետք է գրեմ»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ աշխատակազմի քարտուղարը պարզապես փոխանցել է մարզպետի խոսքը.

«Իրան մարզպետն ասել էր՝ փոխանցեք Հակոբյանին՝ թող արձակուրդի դիմումի հետ մի հատ էլ աշխատանքից ազատման դիմում գրի: Ես եղա մարզպետի մոտ, ինձ հրավիրեց ու ասեց՝ ես ոչ մի բացատրություն չունեմ ձեզ տալու, ոչ էլ ուզում եմ ձեզ լսել, ազատման դիմում գրեք ու ներկայացրեք քարտուղարություն, ես էլ հրաժարվեցի, քանի որ իմ ոլորտում մաքուր եմ աշխատել: Դրանից հետո պարոն մարզպետը ինձ ասեց՝ լավ մտածի, թե չէ դատախազություն կներկայացնեմ, ես էլ ասի՝ վախենալու բան չունեմ, ուր ուզում ես ներկայացրու»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գյուղվարչության պետն, ով ներկայումս արձակուրդում է, այնուամենայնիվ, ազատման դիմում չի ներկայացրել, փոխարենը փաստաբան է վարձել: Հակոբյանն ասում է, որ դատախազությունում ներկայումս քննվում է իր աշխատասենյակում աշխատանքային օրերին գտնված մի աղջկա հանգամանքը, ով, ըստ Հակոբյանի, չի աշխատել իր մոտ. «Էդ աղջիկը գյուղնախարարության փորձնական լաբորատորիայի ՊՈԱԿ-ից է, պարզապես աշխատասենյակն է հատկացրել, ոչ ոք չի վճարել իրեն, ինքը ինձ օգնել է, բայց էսօր ասում են, որ այդ աղջիկը «դոստուպ» է ունեցել գաղտնի փաստաթղթերին ու մարզպետարանի մայլբռին, բայց գաղտնի փաստաթղթերն իմ բաժին չեն ստացվել, դրանք քարտուղարություն են գնացել, հետեւաբար, էդ աղջիկը ոչնչին էլ «դոստուպ» չի ունեցել»:

«Ինքը ինձ հետ որպես մարզպետ մի շաբաթ էլ չաշխատեց, որ իմանա՝ ոնց եմ աշխատում ու էսօր դժգոհում է, ես չունեմ այնպիսի բան արած, որ ուզեր ազատվեր, թող գյուղապետերից հարցներ իմ մասին, եթե կդժգոհեին, ես ինքս դիմում կգրեի ազատման»: Հակոբյանն ասում է, որ դատախազությունում գտնվող գործի շրջանակներում արդեն իսկ ավելի քան 30 գյուղապետերի են հարցաքննության կանչվել: Ոստիկանությունում, ըստ Հակոբյանի, հարցաքննվել է նաեւ Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի աշխատակազմի նախկին քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Digital News էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով