Լինելով Նիկոլի թիվ մեկ քննադատը ես չեմ ուրախանում նման հայտարարություններից, այլ խիստ մտահոգվում եմ, որ մեր երկրի ղեկը, մեր երեխաների ապագան հայտնվել է մի մարդու ձեռքերում, ով իր անհավասարակշիռ և չմտածված քայլերով ուղղակի հարված է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանն ու մեր պետության անվտանգության ու տնտեսական տեսլականին

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Փաստորեն Նիկոլն իր «դուխով» և անհավասարակշիռ ու ոչ ադեկվադ հայտարարություններով հասավ նրան , որ Հայաստանի ռազմաքաղաքական և տնտեսական հիմնական գործընկերներից մեկը՝ Բելառուսն արտգործնախարարի մամուլի խոսնակի մակարդակով բավականին կոշտ և հեգնական հայտարարությամբ պատասխանեց Հայաստանի վարչապետին…

Լինելով Նիկոլի թիվ մեկ քննադատը ես չեմ ուրախանում նման հայտարարություններից, այլ խիստ մտահոգվում եմ, որ մեր երկրի ղեկը, մեր երեխաների ապագան հայտնվել է մի մարդու ձեռքերում, ով իր անհավասարակշիռ և չմտածված քայլերով ուղղակի հարված է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանն ու մեր պետության անվտանգության ու տնտեսական տեսլականին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես էլ ավելի եմ համոզվում, որ հանուն իմ պետության և ժողովրդի պարտավոր եմ քաղաքական պայքար ծավալել Նիկոլի դեմ, քանզի որքան երկար Նիկոլը մնա մեր երկրի ղեկավարի աթոռին, այդչափ անդառնալի հարվածներ է հասցնելու մեր պետականության հիմքերին՝ էլ ավելի բարդացնելով մեր ժողովրդի անվտանգության ու սոցիալական խնդիրները…

Եթե Նիլոկը լսեր իր քննադատների այդ թվում իմ բարի խորհուրդը և արտաքին քաղաքականության մեջ չառաջնորդվեր՝ ներքին լսարանին դուր գալու դեմագոգիայով , այսինքն չփորձեր մեր քաղաքացիների աչքին երևար թե ինքը «դուխով» տղա է, հաստատ Հայաստանը չէր կորցնի ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի աթոռը, Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի խոսնակը հեգնանքով չէր պատասխանի Հայաստանի վարչապետին և այլն, և այլն…

Եթե խելքդ մի բանից չի կտրում բարի եղիր լսելու քեզանից ավելի խելացիների կարծիքը, քանզի այս պահին դու ոչ թե քո սեփական թերթն ես կառավարում, այլ մեր բոլորի ու մեր երեխաների պետությունը, քո ամեն մի սխալն անրադառնում է բոլորիս ապագայի վրա և բոլորիս հայրենիքի հեղինակության…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով