Թուրք պատմաբան.«Ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են, երբ խաղաղ են»

Թուրք պատմաբան, պրոֆեսոր Իլբեր  Oրթայլըն Մոսկվայի Յունուս Էմրեի անվան իստիտուտի կողմից կազմակերպված «Թուրքիան և Ռուսաստանը պատմական և մշակութային համատեքստում» քննարկման ժամանակ անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին:

Օրթայլըն, հիշեցնելով, որ Խորհրդային միության և Թուրքիայի միջև երբեք պատերազմ չի եղել, հավելել է. «Չնայած դուրս եկանք առաջին համաշխարհային պատերազմից, այդ ժամանակաշրջանում շատ կարևոր ճանապարհ հաղթահարեցինք առողջապահության, կրթության և երկաթգծի ոլորտներում: Եթե այդ ընթացքում տեղի չունենար երկրորդ համաշխարհային պատերազմը, ավելի արագ կարող էինք զարգանալ»:

Պատմաբանը կարևորել է պատմության ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների շարունակական բնույթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով` Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները զարգանում են այն ժամանակ, երբ խաղաղ են, հակառակ դեպքում «կյանքը կանգ է առնում»:

Թուրք պրոֆեսորը, անցում կատարելով Ղրիմի հարցին, նկատել է տվել, որ չնայած Ղրիմի հետ կապված որոշ խնդիրներ են եղել, այնուամենայնիվ, Անկարան Ռուսաստանում ճիշտ քաղաքականություն է վարել:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Աղբյուր`    Hurriyet

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով