Թուրքիան անարդյունավետ է օգտագործում փախստականների համար հատկացված միջոցները

Թուրքիան անարդյունավետ է օգտագործում այն միջոցները, որոնք Եվրամիությունը տրամադրում է սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար։ Նման եզրակացության է եկել «Եվրոպական աուդիտորական պալատը» և այդ մասին զեկույց հրապարակել։

ԵՄ-ի հատկացրած միջոցները պետք է նպաստեին փախստականների իրավունքների պաշտպանությանը, նրանց կրթական մակարդակի բարձրացմանը և ապահովագրական զանազան հարցերի կարգավորմանը։

Զեկույցում ասվել է, որ Թուրքիան չի կարողացել ճիշտ դասակարգել առաջնահերությունները և ֆինանսական միջոցների գրեթե կեսն օգտագործել է ոչ արդյունավետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պալատի ներկայացուցիչ Բեթթինա Յակոբսենը նշել է, որ իրենք վստահ չեն կարող ասել, թե արդյոք Թուրքիային հատկացված ողջ գումարը նպատակաուղղվել է ներգաղթյալների խնդիրների լուծմանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Եվրամիության միջև 2016թ. փախստականների վերաբերյալ կնքված պայմանագրի համաձայն՝  Անկարային հատկացվելու է ընդհանուր՝ 6 մլրդ դոլար։ Արդեն հատկացվել է 3 մլրդ դոլար:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Աղբյուր`    Halktv.com.tr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով