Թե ի՞նչ պատահեց, երբ սպառողական վարկ վերցրեցի. Aravot.am

Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել ֆինանսական համակարգում՝ մասնավորապես վարկային կազմակերպություններում կատարվող բացահայտ թալանի մասին։ Վարկային կազմակերպությունների մեծ մասը իրենց կողմից առաջարկվող վարկերը գովազդելիս կամ տեղում ներկայացնելիս չեն նշում փաստացի տոկոսադրույքի մասին եւ քաղաքացիներին գցում են մոլորության մեջ։ Մասնավորապես՝ ես .2018թ. մայիսի

3-ին «Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ից ստացել եմ ավտոմեքենայի գրավադրմամբ սպառողական վարկ 5.880.000 ՀՀ դրամի չափով, 10 տարի մարման ժամկետով եւ արդեն կատարել եմ թվով 5 վճարում, գումարային 1.227.398 ՀՀ դրամի չափով, որից որպես մայր գումար մարվել է ընդամենը 42.513 ՀՀ դրամ, իսկ 1.184.885 ՀՀ դրամը ուղղվել է տոկոսագումարի մարմանը եւ որպես սպասարկման վճար։

Նշեմ, որ տվյալ վարկը վերցրել եմ շտապ վիրահատական ծախսեր կատարելու համար եւ մարումների գրաֆիկին մեծ ուշադրություն չեմ դարձրել։ Վճարումները 5 ամիս՝ 60 տոկոս փաստացի տոկոսադրույքով պարտաճանաչ կատարելուց հետո դիմել եմ «Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ տնօրեն տիկին Իգրարյանին, որպեսզի հանեն անիմաստ գանձվող սպասարկման վճարները եւ որոշ չափով նվազեցնեն վարկի տարեկան տոկոսադրույքները՝ համապատասխանեցնելով ներկայումս շուկայում գործող միջին տոկոսադրույքներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով