Եւ ընդհանրապես՝ հիմա ոչ թատրոնի տոմս է պետք գնել, ոչ կինոյի, ոչ համերգի։ Հիմա ամեն ինչ փողոցում է կատարվում

Էս հեղափոխությունը շատ դրական երեւույթներ ներմուծեց մեր կյանքի մեջ։ Օրինակ առաջ բոլոր բողոքում էին, որ ռաբիզմը մեծ ծավալների է հասել եւ ամեն տեսակի Արմենչիկները դահլիճներ են լցնում, հարստանում եւ մարդկանց ճաշակ փչացնում։

Բայց հիմա, neo ռաբիզության նորագույն ոլորտում՝ դուք ունեք հռագ-մռագ եւ դուռակ, որոնց համերգի համար հոմսի փող տալու կարիք չկա, բավական է ելնեք փողոց եւ տեիները ջղաձգվելով պարեք եւ երգեք։
Եւ ընդհանրապես՝ հիմա ոչ թատրոնի տոմս է պետք գնել, ոչ կինոյի, ոչ համերգի։ Հիմա ամեն ինչ փողոցում է կատարվում։
Թե ռաբիզի ջղաձգումները, թե արվեստը, թե իրավական համակարգը եւ թե սեռական կյանքը։ Ոչ մի տուն, ոչ մի ննջարան։ Իրեն հարգող եւ իր ժողովրդին սիրող ամեն հայ պիտի իր կնոջ հետ սեռական հարաբերություն ունենա փողոցում՝ բոլորի աչքի առաջ։ Մենք իրարից թաքցնելու բան չունենք։

Բա ի՞նչ, մի բուռ ժողովուրդ ենք, չիմանա՞նք ով ինչ դիրքեր է գործածում, ոնց է անում։ Բա իմանանք, տեսնենք, խառնվենք, խորհուրդներ տանք, փորձի փոխանակում անենք։
Մենք քիչ ենք, մենք պիտի բազմանանք փողոցներում ու վերջնականապես դառնանք բոշա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վահրամ Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով