ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն առավոտից Երեւանի տարբեր դպրոցներից ահազանգեր է ստացել, որ իրենց հորդորում են ու խորհուրդ են տալիս, վաղը կոլեկտիվներով մասնակցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քայլերթին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն առավոտից Երեւանի տարբեր դպրոցներից ահազանգեր է ստացել, որ իրենց հորդորում են ու խորհուրդ են տալիս, վաղը կոլեկտիվներով մասնակցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քայլերթին:

«Հավաքագրում են մասնակցության համար, ասում են՝ խրախուսվում է ձեր մասնակցությունը վաղվա երթին: Ձեզ համար լավ կլինի, որ գաք, վաղը կոլեկտիվներով հավաքվեք, եկեք երթին: Այդ ահազանգերը ճշտվել են, այդ մարդիկ վերահաստատել են իրենց ունեցած տեղեկատվությունը, որ իշխանությունը վաղվա երթի համար առավելագույն քանակով մարդ է ուզում հավաքել եւ ապավինում է ոչ միայն իր քաղաքական կոչերին, այլեւ շատ կոնկրետ վարչական լծակներին:

Այսօրվա իշխանությունը կրկնում է այն աշխատաոճը, որի համար մեզ էր ժամանակին մեղադրում, վարչական լծակների օգտագործումից չի խորշում»,- քիչ առաջ ուղիղի եթերով ասաց Արմեն Աշոտյանը: Նա հորդորեց Երեւանի քաղաքապետին ու ոլորտի պատասխանատուներին զբաղվել այս հարցով. «Որովհետեւ կրթական ոլորտի քաղաքականության մեջ, եթե մի բան կարողանում էին այս ընթացքում բարձրաձայնել, այսպես կոչված՝ ապաքաղաքականացումն էր, բայց իրականությունն այդպիսին չէ: Այդ համակարգի նկատմամբ քաղաքական շահերը պահպանվել են»: Արմեն Աշոտյանի ձեւակերպմամբ, վաղը իշխանությունները ուզում են ուժի ցուցադրություն ներկայացնել.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ընտրարշավից առաջ, այսպես ասած, մուսկուլները ցույց տան, թե ինչքան մարդ կարող են հավաքել, ուզում են քաղաքական օրակարգը փոխարինել ընտրարշավի նման մասսայական միջոցառումներով ու չեն խորշում վարչական լծակի դոպպինգն օգտագործել վաղն իրենց մկանները լավագույնս ցույց տալու համար»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով