Եվ ուրեմն, ցանկացած նմանատիպ «ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ» պետությանը դա պետական ՌԵԿԵՏԻ ուղղակի օրինակ է և այդ ռեկետի ուղղակի իրականացնողն ու միակ պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է

Երբ օգոստոսին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության Հրապարակից բանկային գաղտնիք հանդիսացող տվյալներ էր հայտնում ու ասում, որ «Սաշիկ Սարգսյանը մի բանկում 30 միլիոն դոլար ունի, ուրեմն թող իմանա, որ էդ փողը պետք ա բերի ու վերադարձնի ժողովրդին» շատերն ուրախանում էին դրանից:

Շատերը այս հայտարարությունից հասկացան, որ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, հայտարարում է պետական ռեկետ անելու մասին, իսկ թե ինչ եղավ դրանից հետո շատ հուզիչ է: Ուրեմն Մանվել Գրիգորյանը, որին բռնել են փաստացի տուշոնկա գողանալու, իսկ ֆորմալ` միայն ապօրինի զենք զինամթերքի համար, հայտարարում է, որ պատրաստ է «կամավոր» իր սեփականությունը հանձնել պետությանը: Երեկ արդեն պարզ դարձավ, որ Սաշիկն ու Արմեն Ավետիսյանն են «կամավոր» իրենց ունեցվածքը հանձնում պետությանը, իսկ պետությունն այդ ունեցվածքը «դնելու է աճուրդի» և աճուրդից գոյացած գումարը փոխանցելու է պետբյուջե: 

Պետական ռեկետի ողջ հմայքը պատկերացնելու համար շատ հատկանշական փակագծեր բացեց Նիկոլը վերջին երկու օրերին. մասնավորապես Նիկոլը տառացի ասաց, որ «որոշ Մարդիկ բոմժ են դառնալու էս ամեն ինչի արդյունքում»: Նիկոլը ճիշտ ասաց, ինքը հաստատապես էս ռեկետի արդյունքում փորձելու ա կապիտալի վերաբաշխում անել, ինչի արդյունքում իրեն հնազանդ «նոր օլիգարխները» «աճուրդով» ձեռք կբերեն նախկին թալանչիների թալանի արդյունքում ձևավորված կապիտալը, իսկ նախկինները կդառնան բոմժ: 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասածս չխեղաթյուրելու համար մի պարզաբանում անեմ. ցանկացած թալանված գումար պետությանը հետ վերադարձնելու իրավական ձևեր գոյություն ունեն, բայց այդ ձևերի մեջ որևէ կերպ չեն կարող մտնել քրեական գործեր հարուցելու և սպառնալիքի միջոցով տվյալ թալանչիներից գույք և գումար «նվեր ստանալը»: Այն մարդն, ով «պատրաստակամություն» է հայտնում այդքան կապիտալ «նվիրել» պետությանը պետության առաջին դեմքի սպառնալիքներից հետո, այդ գործարարը նվազագույնը անկեղծ չէ, իսկ իրականում այդ մարդը ՎԱԽԵՑԱԾ է և բառի բուն իմաստով ՌԵԿԵՏԻ է ենթարկվում պետության կողմից:

Եվ ուրեմն, ցանկացած նմանատիպ «ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ» պետությանը դա պետական ՌԵԿԵՏԻ ուղղակի օրինակ է և այդ ռեկետի ուղղակի իրականացնողն ու միակ պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է: Իսկ, թե այս ամեն ինչը ինչպիսի բացասական հետևանքներ կունենա օտարերկրյա ներդրումների համատեքստում դատեք ինքներդ:
Հ.Գ. Նիկոլի` քարոզարշավին մասնակցելը կոդազերծում է իշխանությունների ողջ քաղաքական «իզմ»-ը, որը ոչ միայն պոպուլիզմն է այլև ՖԱՇԻԶՄԸ, կամ Փաշիզմը:

Նարեկ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով