Գորիլաներին կատաղած տեսել ե՞ք… Տեսել ե՞ք ոնց են կուրծք ծեծում երկու ձեռքով, թռչկոտում, իրենց ճղում…

Գորիլաներին կատաղած տեսել ե՞ք… Տեսել ե՞ք ոնց են կուրծք ծեծում երկու ձեռքով, թռչկոտում, իրենց ճղում… Այ մեր պատգամավորներից շատերը, երբ ելույթ են ունենում՝ քաղաքականը, գիտունիկ ու զարգացած երևալու հերթապահ ելույթներն ու «մեծարգո վարչապետին» քծնվելը հեչ, այլ հիմնականում տնտեսական և հարկային, մաքսային բնույթի հարցերի ժամանակ, երբ ձայնը գլուխը գցած, պաթոսախառն, գերզգացմունքային ելույթներ են ունենում, ապա իմացեք,

որ շահագրգռված են խիստ: Ընդորում, ձայնի բարձրությունը, տոնայնությունն ու պաթոսն ուղիղ համեմատական է շահագրգռությանը…Դա կարող է լինել հանձնարարություն, խնդրանք, ընկերական և շատ հաճախ խիստ շահագրգռություն…

Մի խոսքով, միամիտ դուխովներ շատ մի հպարտացեք ու ձեզ չթվա, որ այդ ամենը ձեզ համար է…Որ նաև, եթե ղեկավարները գնում են Էջմիածին կաթողիկոսին տեսության, ապա գնում են ձեզ համար աղոթելու և գիշերը չեն քնում, անընդհատ սրտացավ ձեր մասին են մտածում… Չէ՛, միամիտ ու երևակայական հպարտներ և պարզամիտներ՝ իրենց, իրենց պաշտոնների, իշխանության, իրենց շահերի մասին են մտածում… Ընտրություննե՜ր են, ընտրություննե՜ր…Հասկացա՞ք…Էլեկտորատի տարատեսակ սեգմենտին են սիրաշահում…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդպես եղել է միշտ, կա և այդպես էլ լինելու է…Մի քիչ շատ, մի քիչ քիչ, բայց լինելու է…Մինչև իրոք իսկական գիտակից քաղաքացի ունենաք, իրական քաղաքացիական հասարակություն…
Հա՛, դուք նախընտրական սուտ խոստումներն ու շոուները վայելեք, կուտը կերեք, սիրաշահվեք, այդպես ապրելն ավելի հեշտ է՝ ինչպես հեքիաթների աշխարհում…

Ֆեյսբուքյան օգտատեր ՝ Ռոբերտ Մելքոնյանի էջից

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով