Գյուղապետերը ջանք չեն խնայում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների համար ձայներ ապահովելու գործում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ հայաստանյան նոր իշխանությունները խոստանում էին, որ վարչական ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում չի լինելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, պարզվում է՝ գյուղերում ոչ տեսել են, ոչ լսել:

Տարբեր քաղաքական ուժերի պատգամավորի թեկնածուներ բողոքում են գյուղապետների գերակտիվությունից, որոնք ջանք չեն խնայում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային պատգամավորի թեկնածուների համար անհրաժեշտ ձայներ ապահովելու գործում:

Զարմանալիորեն կամ խիստ տրամաբանորեն այս մասին լռում են ԲՀԿ-ականները, որոնք եւս մի շարք գյուղերում ունեն իրենց համայնքապետերը, որոնք բնականաբար, որեւէ ընտրության անմասն չեն մնացել ձայներ բերելու գործընթացից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով