«Նրա օրինակով սերունդներ են կրթվելու և դաստիարակվելու…». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախը հայ մարդու կենսագրությունն է, իսկ Արցախյան ազատամարտը հայ մարդու արժանապատվությունը… Որոշ քաղաքական գործիչներ իրենց քաղաքական օրակարգի թիվ մեկ կետն են համարում Արցախի անվտանգ ապագան և կայուն զարգացումը… Իրենց իսկ բնորոշ ոճով հակադարձեմ՝ իյա, իրո՞ք… Ապրիլյան քառօրյա պատերազմը բոլոր հարցերի պատասխանը տվել է… Եվ դուք փորձում եք ձեր նկատմամբ վստահություն, գուցե խղճահարություն առաջացնել:

Չի ստացվի՛, լսում ե՛ք, երբե՛ք… Եվ ասեմ` ինչու… Ապրիլյան պատերազմը ձախողած, շուրջ հարյուր զինվորականներին «մատաղ արած», բանակը ծայրից ծայր թալանած քաղաքական ուժը պետք է բարոյականություն ունենա, անգամ «Արցախ» բառը չարտասանի… Էդ դուք չէի՞ք արհամարհում խաղաղ պայմաններում զոհված սևազգեստ մայրերի արդարացի պահանջը՝ բացահայտելու իրենց զավակների սպանությունները… Էդ դուք չէի՞ք նախագահականի ճաղերից այն կողմ շփվում սևազգեստ մայրերի հետ… Էդ դուք չէի՞ք սևազգեստ մայրերին քարշ տալիս ասֆալտների վրայով… Էդ դուք չէի՞ք գևորգ կոստանյան բեջուռային նշանակել զինվորական դատախազ` ով բառիս բուն իմաստով սևազգեստ ծնողներին փորձում էր ներքաշել իր կազմակերպած «դասախոսությունների» և «շոուների» մեջ՝ չգիտակցելով, որ նրանք զավակ են կորցրել…

Էդ դուք չե՞ք լափել զինվորների սննդի, համազգեստի, կեցության և սպառազինության փողերը… Էդ դուք չե՞ք կեղծել բանակի տենդերները և դարձել միլիոնատերեր… Էդ դուք չե՞ք մարդասպան դեգեներատներին շնորհել գեներալի կոչումներ… Էդ դուք չե՞ք արյունով ազատագրված և հետ վերադարձրած հողերն անվանել անպետք հողեր…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անվերջ կարելի է շարունակել…

Հ.Գ. Ապրիլյան պատերազմը տվել է բոլոր հարցերի պատասխանները… Եվ ոչ միայն: Ուզում եմ հարցնել՝ դուք տեղյա՞կ եք, թե ինչ պայմաններում են ապրում Արցախյան պատերազմում նահատակված զինվորների ընտանիքները՝ ում դուք բառիս բուն իմաստով «ոչնչացրեցել եք»՝ ձեր քաղաքական մեծամտության, ցոփ ու շվայտ կենցաղի, անտարբերության շնորհիվ… Ո՛չ, դուք տեղյակ չեք… Դուք չեք ուզում հասկանալ, որ հարյուրավոր ընտանիքների ճրագն եք մարել, նրանց արևն եք խամրացրել, որ դուք իսկական դահիճներ եք… Իսկ դուք ընդհանրապես տեղյակ եք՝ ինչ պայմաններում են ապրում Ապրիլյան պատերազմում նահատակված զինվորների ընտանիքները, մասնավորապես՝ լեգենդար հերոս-հրամանատար կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստը: Ցավոք, տեղյակ չեք… Իսկ դուք դեռ խոսում եք…

Դուք անգամ «համարձակություն» չեք ունեցել Ապրիլյան պատերազմի լեգենդար հերոս Արմենակ Ուրֆանյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու… Իսկ նրա օրինակով սերունդներ են կրթվելու և դաստիարակվելու… Հայաստանի և Արցախի պատմության տարեգրության մեջ նա միշտ հիշվելու է որպես Ազգային հերոս, իսկ դու՞ք… Ուստի հիշեք` Արցախի անվտանգության ապագան և կայուն զարգացումը կերտել են հերոսաբար նահատակված Արմենակ Ուրֆանյանի նման տղաներն` իրենց արյան գնով… Պարզապես լռեʹք…»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով