Այսօր Սասուն Միքայելյանը Թալինում հայտարարել է, որ այսպես կոչված հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը…
Ցավում եմ, որ, Արցախյան պատերազմի հերոսներից մեկը լինելով, Սասունն այնքան է տարված իշխանամոլությամբ, որ իրեն թույլ է տալիս նման անհեթեթ մտքեր հայտնել, որ փողոց փակողների աշխատանքն ավելի է կարևորում, քան սեփական կյանքով հայրենիք պահած, եռաբլուրում պառկած իր հերոս ընկերների անձնազոհությունը …
Ցավում եմ, որ Արցախյան պատերազմում հերոսացած Սասունը այդպես էլ չկարողացավ գիտակցել, որ իր և իր ընկերների Արցախյան պայքարը հերոսություն է, որի համար մենք իրեն շարունակում ենք հարգել , իսկ փողոցներ փակելով ու շանտաժով, զոռբայությամբ ու սահմանադրությունը բռնաբարելով իշխանությունը զավթելը դավաճանություն է սեփական պետության նկատմամբ, որ մենք երբեք չենք ներելու…
Ժամանակին խորհուրդ եմ տվել մեր մյուս կռված տղերքին հեռանալ քաղաքականությունից և մեր ժողովրդի հուշերում մնալ որպես պատերազմի հերոսներ, և նույն խորհուրդն էլ այսօր տալիս եմ Սասունին, հուշելով նրան, որ իրականում բարի խորհուրդ եմ տալիս, և եթե ժամանակին գեներալ Մանվելը լսեր իմ այս խորհուրդը… շատ կցանկանայի, որ ի տարբերություն Մանվելի հիմա Սասունը լսեր իմ այս խորհուրդը :
Քաղաքականությունը ձեր տեղը չէ, տղե՛րք, դուք հանուն իշխանության ու փողի մսխում եք ձեր հերոսական անցյալը, որն ինձ իսկապես ցավեցնում է …
Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը