Ալիևը «փակեց» ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները Տավուշի մարզի Բերդավան գյուղում արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ակցիա են անցկացնում, իսկ այսօր փակել են Հյաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Դեպի Թբիլիսի և հակառակ՝ դեպի Այրում, Վանաձոր, նաև Նոյեմբերյան տանող փակ ճանապարհներին օրվա ընթացքում հարյուրավոր ավտոմեքենաներն են կուտակվել, այդ թվում նաև բեռնատարներ:

Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքում սկսվել է Հայաստանի գերեվարված քաղաքացի, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը: Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանում ահաբեկչական փորձ իրականացնելու մեջ։ Նշվում է, որ Ղազարյանը պատրաստվում էր ահաբեկչություն անել՝ զենքի ու պայթուցիկի կիրառմամբ։ Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ պնդումը։

Գերեվարվածի հարազատները պահանջում են արագացնել գերիների փոխանակման գործողությունը՝ Կարեն Ղազարյանին օր առաջ տուն վերադարձնելու նպատակով։ Հույսները կտրած մարդիկ ասում են, որ եթե պետությունն անզոր է, ապա իրենք կարող են համարժեք գործողություններ իրականացնել՝ գերի վերցնելով ադրբեջանցու ու փոխանակելով իրենց համագյուղացու հետ։ Իհարկե, սրանք զգայական կարծիքներ են, ինչպես նաև՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ իրականացված բողոքի ակցիան․ ինքնին հասկանալի է, որ բերդավանցիներին հունից հանել է Ադրբեջանում սկսված շինծու դատավարությունը։ Մարդիկ հասկանում են, որ Ալիևի անկանխատեսելի ռեժիմը պատրաստ է ամեն ինչի և, ըստ էության, հույսները կտրել են, որ կարող են մոտ ապագայում գերությունից ազատված կամ նույնիսկ կենդանի տենել Կարեն Ղազարյանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանն, անշուշտ, պարտավոր է պաշտպանել իր քաղաքացու իարվունքները, սակայն իրավիճակն արտառոց է, որովհետև Ադրբեջանի հետ գտնվում ենք փաստացի պատերազմական ռեժիմում։ Այս խնդիրը ռազմական լուծում չունի․ եթե հայկական կողմը կրկնի ադրբեջանական ձեռագիրը, ապա շատ մի քանի փոխադարձ «գերեվարումները» շատ արագ կհանգեցնեն լայնամատաբ պատերազմական գործողութոյւնների վերսկսմանը։

Մյուս կողմից՝ Ադրբեջանի այսօրվա ղեկավարությանը դիվանագիտական լեզուն խորթ է ու այս հարցում նա անհաղորդ է անգամ միջազգային հորդորներին։ Կարեն Ղազարյանի գործով Բաքուն, ըստ ամենայնի, առևտուր է նախապատրաստում՝ ցանկանալով նրան փոխանակել Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ։

Իհարկե, սա ընդամնեը վարկած է, սակայն դեպքերի ընթացը բերում է նման եզրահանգման։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բերդավանցիների հույզերը, նրանց բողոքի շարժառիթներն ինքնին հասկանալի են, մյուս կողմից՝ ստացվում է, որ Ալիևի վարչակազմն իր քաղաքականությամբ կարողանում է հուզումներ հրահրել Հայաստանում, տվյալ դեպքում՝ փակել մեր համար խիստ կենսական Հայաստան-Վրաստան ճանապարհը։

Խնդիրը շատ ավելի խորքային է, քան կարող է թվալ՝ առաջին հայացքից։ Մեր հասարակությունը բողոքի լոկալ ակցիաների է դուրս գալիս, երբ պատերազմը՝ իր հետևանքներով, հարվածում է իր մերձավորին, համագյուղացուն, հարևանին, սակայն այդպես էլ չի ձևավորվում արժանապատիվ խաղաղության հանրային պահանջ, քաղաքական օրակարգ։

Երբ պատերազմի վտանգը կամ հետևանքն անմիջակնորեն մեզ չի վերաբերում, բոլորս դառնում ենք հայրենասիրական տրամադրությունների գերի, տրվում նեք հուզական բաժակաճառերի՝ մեր երևակայության մեջ հասնելով անգամ Վան ու Սասուն ու նույնիսկ ծաղրում ենք բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք պնդում են, թե խաղաղությունն այլընտրանք չունի։ Կեղծ հայրենասիրական պաթոսը բերել է նրան, որ խորհրդարանական այս ընտրություններին չի մասնակցում որևէ քաղաքական ուժ, որի առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է, փոխարենը՝ թերևս առաջին անգամ, մասնակից ուժերի գրեթե մեկ երրորդն ազգայնական ուժեր են, որոնք արմատական, միջազգային համտեքստին հակադրվող լուծումներ են առաջարկում Արցախի հարցում։

Կարեն Ղազարյանի ու նրա հարազատների ցավը բոլորինս է, սակայն այդ հարցը ռազմական կամ արագ դիվանագիտական լուծում չունի՝ անկախ նրանից՝ իշխանության ղեկին Սերժ Սարգսյա՞նն է, թե՞ Նիկոլ Փաշինյանը։ Մենք պետք է պայքարենք ոչ թե պատերազմի հետևանքների վերացման համար, այլ ձևակերպենք արժանապատիվ խաղաղության օրակարգ՝ նման միջադեպերը բացառելու համար։ Տվյալ դեպքում՝ բերդավանցիների ակցիաները ոչինչ չեն տալու, ընդամնենը օգնելու են, որ Ալիևը բարձրացնի առևտրի «գինը»

 

1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով