​ժամը 7-ին բուդելնիկ էր դրել, որ 8-ն անց կես գնար աղջիկ բռնաբարե՞ր՚. Գյումրիում փակել են դատախազության ճանապարհը. Ankakh.com

2018թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:20-ին, Շիրակի մարզի՝ 1990 թվականին ծնված բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 8:30-ի սահմաններում, բնակարան է մտել մի երիտասարդ, ձեռքերով փակել իր բերանը, գլուխը հարվածել պատին, որից հետո իրեն տարել է ննջարան և փորձել բռնաբարել:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով: Երիտասարդ կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Բռնաբարության փորձի մեջ մեղադրվող 28-ամյա երիտասարդի ընկերներն ու հարազատները արդարության պահանջով ու տղայի խափանման միջոց կալանքը փոխելու համար փակել էին Շիրակի մարզի դատախազության ճանապարհը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշում էին՝ իրենց որդին անմեղ է, չի կատարել իրեն վերագրվող արարքը: Ավելին, երիտասարդը իր հարսանիքի արարողությանն է պատրաստվելիս եղել, դեկտեմբերի 8-ին կայանալու է հարսանիքը: Նրա բարեկամների պնդմամբ, տղան նշյալ օրը մինչև ժամը 11:30-ի սահմանները տանը քնած է եղել, տանից դուրս է եկել միայն 12-ի սահմաններում:

-Ի՞նչ է, ժամը 7-ին բուդելնիկ էր դրել, որ 8-ն անց կես գնար աղջիկ բռնաբարե՞ր, – զայրացած նշում է տղայի քույրը: Եղբայրը նույնպես, կատարվածը ֆիլմի սցենար է բնութագրում, վստահ է, իր եղբայրն անմեղ է, քանի որ, երբ ինքն առավոտյան 8:30-ին գնացել է աշխատանքի, եղբայրը դեռ քնած է եղել:

-Կամ ոնց կարող էր ասել՝ վայ դու վատ ես զգում, սպասի ջուր բերեմ ուշքի արի, նոր քեզ բռնաբարեմ, դա ինչ պատմություն է,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– ասում է բռնաբարության փորձի համար մեղադրվողի եղբայրը: Նրանք հանդիպել են նաև Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանին, ով երաշխավորել է օբյեկտիվ քննության ապահովումը: Դատախազը նշել է, խափանման միջոցը փոխելու համար պետք է ոչ թե ճանապարհ փակել, այլ գրավոր դիմել դատախազին: Փաստաբանը բարձրացրեց նաև երիտասարդի քերակատարողական հիմնարկում պահելու մասին հարցը, նշելով, թե մտավախություն ունեն, որ տղայի հետ վատ կվարվեն այնտեղ, հաշվի առնելով, թե նրան ինչ արարքի համար են մեղադրում: Դատախազը խոստացավ անձամբ միջամտել, որպեսզի մինչև գործի քննության ավարտը տղան լինի մեկուսարանում և չշփվի որևէ մեկի հետ: Պարզվում է, 28-ամյա տղային մեղադրող ռուս կինը նախկինում ևս նման պատմության մեջ է հայտնվել.

Այս անգամ էլ, ոստիկանությունում հայտարարություն տալիս նշել է՝ իր տուն մտնողին չի ճանաչում, փոխարենը ցույց է տվել ՙվոթսափ՚ հավելվածում գտնվող լուսանկար, որը պատկանել է այդ տղային: Այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, իսկ երիտասարդը կալանքի տակ է պահվում նախաքննության ընթացքում վկաների հարցաքննության ժամանակ չխոչընդոտելու հիմքով:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով