ՔՊ-ն ու ՀՀԿ-ն գաղափարական նույն հարթության վրա են եւ կարող են դաշինք կազմել ․ Արամ Սարգսյան

ՔՊ-ն ու ՀՀԿ-ն գաղափարական նույն հարթության վրա են եւ կարող են դաշինք կազմել ․ Արամ Սարգսյան

Բարակեմական, ընկերական հարաբերությունները չեն կաշկանդի Արամ Սարգսյանին, որպեսզի իրական ընդդիմություն լինի Նիկոլ Փաշինյանին․ «Ես մշտապես ասել եմ այն, ինչ մտածում եմ, դրա մասին գիտեն ինձ ճանաչող մարդիկ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց 6-րդ գումարման ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։

«Ես կոռեկտ մարդ եմ, աշխատելու եմ չվիրավորել որեւէ մեկին, Ես շատ շնորհակալ եմ «Ելք» դաշինքի իմ գործընկերներից: Նիկոլ Փաշինյանն էլ շնորհակալություն հայտնեց ինձ հետ ճանապարհ անցնելու համար: Իրար տուն գնալ-գալ էլ կա, բայց դա չի խանգարելու, որ ես իմ առանձնահատուկ տեսակետն ասեմ»,- հավաստիացրեց նա։

Արամ Սարգսյանը անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ի` միակ իրական ընդդիմադիր լինելու մասին հայտարարությանը, և կարծիք հայտնեց, որ ՔՊ-ն ու ՀՀԿ-ն այժմ մեկ հարթության վրա են․ «Հանրապետականն ինքն է ասում, որ իմ ընկեր Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ԵԱՏՄ-ի կողմնակից է, և որ միջազգային հարթակներում քվեարկում են այնպես, ինչպես Էդվարդ Նալբանդյանը: Ես էլ եմ այդպես ասում: Հանրապետականն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կարող են դաշինք կնքել, որովհետեւ այսօր գաղափարական առումով նույն հարթության վրա են: Եվ ես այլընտրանքն եմ, որովհետեւ ասում եմ, որ այդ ուղին ճիշտ չէ: Դրա համար մենք այսօր դաշինք ենք կնքում «Ազատ դեմոկրատների» հետ, որը մշտապես արեւմտյան արժեքների, Եվրոպայի հետ տնտեսական դաշտի, ասոցացման համաձայնագրի կողմնակից են,1 միլիարդանոց շուկայի կողմնակիցն են, ովքեր տեսնում են, որ իրական ներդրումային գումարները Ռուսաստանում ու Ղազախստանում չեն կամ Բելառուսում, որոնք պատժամիջոնցերի տակ են, եւ այդ պատժամիջոցները շատ պինդ են ազդելու մեր վրա»։

Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ էլ է այդ թեմայով Ազգային ժողովում ելույթ ունեցել ու շարունակելու է ունենալ, իսկ իր ու Նիկոլ Փաշինյանի հակասությունը երկրին օգուտ տալու համար է։

«Մեր տեսակը պետք է այս երկրին: Ես սրա համար եմ քաղաքական դաշտում: Եթե հարմարվող կամ պատեհապաշտ, գրպանային լինեի, ինչի՞ս էր պետք նոր դաշինք ստեղծել: Ձեզ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը կամ ՔՊ-ն ինձ առաջարակ չէ՞ր անի իրենց ցուցակով միասին գնալ: Նման առաջարկ եղել է, խոսել ենք, ուղղակի ամեն ժամանակի մեջ տեսնում ես քո օգտակարության ձեւը»,-եզրափակեց նա:

Հավելենք, որ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները այսօր՝ նոյեմբերի 10-ին, հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ Ազգայի Ժողովի արտահերթ ընտրություններին կմասնակցեն դաշինքով։

 Գրառումը ՝Digital News էջից

Նմանատիպ նորություններ

«Դուխովներին» ենթարկել խստագույն քրեական պատասխանա... Քաղաքագետ Արթուր Ղազինյան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլի հրապարակմանը, ըստ որի՝  Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած խնդրից հետո զինվոր...
Փաշինյանի միմոսության ժամանակը շուտով պետք է ավարտ... Փաշինյանի միմոսության ժամանակը շուտով պետք է ավարտվի Պետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրները լուծելու անկարողությունը Փաշինյանին դրդել է մասն...
Թարս ձեռնոցներով թարս շաբաթօրյակ.AntiFake.am... Թարս ձեռնոցներով թարս շաբաթօրյակ Վերևներից իջեցված համապետական մաքրության օրակարգը գուցե ավելի լավ վերջաբան ունենար, եթե դրա մեկնարկը չտրվեր թարս...
Մասրիկ գյուղը նշեց Ապրիլյան պատերազմի հերոս նահատա... Ողջ Փոքր Մասրիկ գյուղը նշեց Ապրիլյան պատերազմի հերոս նահատակ Վրեժ Սարգսյանի ծննդյան 30 ամյակը Վրեժ Վարդանի Սարգսյանը ծնվել է 1989թ․ մարտի 22-ին...
«Շրջում ենք քաղաքում, մաքրում կարմիր գծերը». ակցիա... Երևանում «Հանուն արդարության» հասարակական վերահսկողական նախաձեռնությունը համապետական շաբաթօրյակի շրջանակում ակցիա է իրականացնում՝ հիշեցնելով Կարմի...
Նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթօրյակին մասնակցում է ... ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջ...
Ի վերջո, պետք չէ պետական կառույցների պաշտոնական ան... Հարգելի ՀՀ քաղաքացիներ, Երեկ «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան դիմել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահին, Առողջապահության և սոց...
Չի կարելի աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում... Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը հետաձգվեց, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով տարածքը՝ աղբի մեջ կորած, սկսեց աղբ հա...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով