Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են 2019 թվականի ԵԱՏՄ բյուջեին, միության թվային օրակարգին: Ի թիվս այլ հարցերի

քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին, ինչպես նաև ԵԱՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերի ուժի մեջ մտնելու վերաբերյալ հարցերը: Մասնակիցները մտքեր են փոխանակել 2019 թվականին Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների շուրջ:

Նիստի օրակարգում էին նաև ԵԱՏՄ երկրների միջև տնտեսության, առևտրի, տիեզերական հետազոտությունների և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: ԵԱՏՀ խորհրդի նիստին հաստատվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի օրակարգի նախագիծը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով