Վլադիմիր Գասպարյանի փեսան կաշխատի նոր իշխանությունների հետ, բայց «Իմ քայլը» դաշինքի ցուցակում չկա

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին  պատգամավոր Արթուր Գևորգյանը, ով նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, պատրաստ է համագործակցելու նոր իշխանությունների  հետ, սակայն չի առաջադրվի «Իմ քայլը» դաշինքի ցուցակով որպես պատգամավոր:

«Ես արտահերթ ընտրություններին չմասնակցելու որոշում եմ կայացրել»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Արթուր Գևորգյանը

Հիշեցնենք, մի քանի օր շարունակ մամուլը գրում էր, որ Արթուր Գևորգյանը մասնակցելու է ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի» նախընտրական ցուցակում:

Այսօր ըստ էության Գեւորգյանը հերքեց այդ տեղեկություններն՝ ասելով.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես հենց սկզբից եմ որոշել չմասնակցել ընտրություններին: Ժամանակին բազմաթիվ առաջարկներ եմ ունեցել, բայց ես ունեմ իմ որոշումը՝ չմասնակցել»,- ասաց նա:

Թե քաղաքական որ ուժերից է առաջարկները ստացել, նախկին ՀՀԿ-ականը չբացահայտեց: Մեր այն դիտարկմանը, թե ինքը մինչ այս հայտարարել էր ներկա իշխանության հետ համագործակցելու պատրաստակամության մասին, Արթուր Գևորգյանը նկատեց. «Ես նաև Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն եմ և ի պաշտոնե պետք է համագործակցեմ իշխանությունների հետ: Սակայն դա չի նշանակում, որ պետք է հայտնվեմ այս կան այն ցուցակում»,- նշեց Գեւորգյանը:

Անահիտ Ավագյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

galatv.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով