Սորոսյան ծորակներից սնվող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» վարկաբեկված խումբը փորձում է վերակենդանանալ

«Նոր Հայաստաննոր հայրապետ» խմբի անդամները վարկաբեկված ենու պետք է թողնելորնրանք այդպես էլ մնան վարկաբեկված ՝ Սորոսի հիմնադրամի պիտակը ճակատներինԱյս մասինՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց «Հանուն ինքնիշխանության վերականգնման»նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Այվազյանը:

«Իրենք վարկաբեկված են նաև այն առումով, որ բացահայտվեց խմբավորման անդամԿարեն Պետրոսյանի և Սորոսի հիմնադրամի միջև կապը: Նախկին հոգևորականների, այդթվում և նախկին հայր Կորյունի պահանջը Կաթողիկոսի հրաժարականի մասին՝ ո՛չԱստվածաշնչով է արդարացվում, ոչ էլ եկեղեցու ներքին կանոնակարգով:

1700 տարի առաջ է մշակվել Հայոց Առաքելական սուրբ եկեղեցու կանոնակարգը, անցել էբազում փորձությունների միջով, և դարերից եկած այդ փաստաթուղթը Կաթողիկոսիհրաժարականի պահանջ չի նախատեսում: Այդ մարդկանց մի մասն ուղղակի մոլորյալներեն, մյուս մասը՝ հստակ ուղղորդվում է արևմուտքից, մասնավորապես, Սորոսի կողմից»,-նշեց պարոն Այվազյանը:

Վերջինս նկատեց՝ շարժման նպատակը մեկն է՝ հասնել նրան, որ Հայոց եկեղեցու կառավարմանմոդելը փոխվի. «Իրենց նպատակն այն է, որ Կաթողիկոսի ընտրությունը լինի ոչ թե հատուկխորհրդի կողմից՝ ձեռնադրման և օծման միջոցով, այլ Հայոց Կաթողիկոսն ընտրվի ամբոխիկողմից, ինչպեսկատարվում է մի շարք եկեղեցիներում, որտեղ , օրինակ, ամբոխը կարող էորոշել, որ իրենց համայնքի եպիսկոպոսը լինի կին միասեռական»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր հարցին, թե կապ տեսնո՞ւմ են խմբի անդամների ու լգբտ-ականների միջև, որոնք ի դեպպատրաստվում են այլասերվածների շքերթ անցկացնել Երևանում, Այվազյանը պատասխանեց՝ուղիղ կապ հայտնաբերված չէ խմբավորման անդամների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներիմեջ, սակայն մեկ բան ընդհանուր է՝ դա ֆինանսավորման աղբյուրն է, ինչը շատ խոսուն փաստ է:

«Կարեն Պետրոսյանը և Հայաստանում այլասերում տարածողները ֆինանսավորվում եննույն հիմնադրամի կողմից, դա Սորոսի հիմնադրամն է, ինչը թույլ է տալիս հանգելհետևության, որ եկեղեցու դեմ այս շարժումն ու այլասերում քարոզող ֆորումի անցկացումըուղղորդվում է միևնույն կենտրոնի կողմից»:

Իսկ թե ինչո՞ւ այդ տխրահռչակ խումը որոշեց նորից ակտիվանալ, Հայկ Այվազյանն ասացհետևյալը. «Քանի որ իրենք վարկաբեկված են և ժողովուրդը դա տեսնելով՝ իրենց չմիացավ,հիմա փորձում են ինչ-որ կերպ իրենց վրա կրկին ուշադրությունը հրավիրել: Նրանք կփորձենբախումներ հրահրել, որպեսզի լրատվամիջոցները գան, նկարենի, որպեսզի իրենք փորձենվերակենդանանալ»,- եզրափակեց պարոն Այվազյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

haydzayn.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով