«Սիրելի հայրենակիցներ, Դուք գիտեք, որ մեր կուսակցությունը երբեք չի շեղվել իր գաղափարախոսությունից: Ամեն օր պայքարել է մեր ազգի եւ հայրենիքի ապագայի համար, մեր քաղաքացիների իրավունքների համար

«Սիրելի հայրենակիցներ, Դուք գիտեք, որ մեր կուսակցությունը երբեք չի շեղվել իր գաղափարախոսությունից: Ամեն օր պայքարել է մեր ազգի եւ հայրենիքի ապագայի համար, մեր քաղաքացիների իրավունքների համար:

Մենք երբեք չենք վախեցել ասել ճշմարտությունը: Մենք ապրում ենք այնպես, ինչպես մեր ժողովրդի մեծ մասը, ծանոթ ենք Հայաստանի շարքային քաղաքացու առօրյա դժվարություններին եւ ապագայի նկատմամբ ունեցած մտավախություններին, ինչպես նաեւ երազանքներին եւ իղձերին:

Մենք մաքուր ձեռքերով մոտեցանք այս արտահերթ ընտրություններին, երբեք խառնված չլինելով հակաազգային խաղերի մեջ, չունենալով մեր շարքերում կոռումպացված ու թալանչի չինովնիկներ, ժողովրդի հաշվին իրենց հարստությունը դիզած օլիգարխներ: Մենք կլինենք անկոտրուն եւ սկզբունքային ընդդիմություն, ինչի կարիքը ունի ապագա խորհրդարանը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՍԻՄ կուսակցություն

Հայկ Բաբուխանյան.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով