Ռուսական պետհամարանիշերով բեռնատարը մխրճվել է տան մեջ, կան տուժածներ. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 43-ամյա Ալան Զասեևիչը

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Գառգառ գյուղի վարչական տարածքում իր վարած «Սրիկլայներ» մակնիշի PB 0760 37 RUS համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ջարդել երկաթե ցանկապատը, այնուհետև բախվել թիվ 125 տան պատշգամբին ու սյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,

վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գյուրջինյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական

գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արայիկ Սաֆարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան)։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՃՈ վաշտի հրամանատար Ս. Նորեկյանի հանձնարարությամբ նշված հատվածում ողջ գիշեր ծառայություն են կատարել ճանապարհային ոստիկանները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով