Պաշտոններ կստանան ըստ քվեների. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Որքան մոտենում է ընտրության օրը, այնքան թեժանում է պայքարը հատկապես ռեյտինգային թեկնածուների միջեւ: Ընդ որում, խոսքը ոչ թե տարբեր ուժերի թեկնածուների մասին է, այլ միեւնույն քաղաքական ուժի կողմից որեւէ տարածքում առաջադրվածների:

Մասնավորաբար թեժ պայքար է սկսվել հատկապես «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների միջեւ: Հարցն այն է, որ ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, շատերի ապագան որոշվելու է հենց ռեյտինգային կարգով ստացած ձայներից: Խոսքը ոչ թե պատգամավոր դառնալ-չդառնալու մասին է, այլ գործադիր իշխանության մեջ հետագա պաշտոնավարման եւ խորհրդարանի ղեկավար կազմում տեղ ունենալու: Իհարկե, եթե այս ուժը մեծամասնություն կազմի:

Ի մասնավորի, թեժ պայքար է ծավալվում ԱԺ նախագահի պաշտոնի համար: «Փաստի» տեղեկություններով, այդ պաշտոնում կառաջադրվի պոտենցիալ թեկնածուներից նա, ով առավելագույն քվեներ կստանա: Ուստի պատահական չէ, որ մեծ մրցակցություն է լինելու հատկապես Ֆելիքս Ցոլակյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի եւ Արարատ Միրզոյանի միջեւ, թեպետ նրանք առաջադրվել են տարբեր ընտրատարածքներում: Խնդիրն այն է, թե ընդհանուր հաշվարկով ով որքան ձայն կստանա:

Ի դեպ, շրջանառվում էր նաեւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անունը, սակայն, մեր տեղեկություններով, նրա թեկնածությունը չի էլ քննարկվում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով