Որքան շատ գնում անես, այդքան շատ հարկ կվճարես. 18-ից 65 տարեկան բոլոր քաղաքացիները կդառնան հարկատու

2020 թվականից հանրապետության 18-ից 65 տարեկան բոլոր քաղաքացիները կդառնան հարկ վճարող: Այս մասին հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը՝ կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում։ Նրա խոսքով, բոլոր նրանք, որոնք ունեն՝ ՀԾՀ՝ Հանրային ծառայությունների համարանիշ՝ ID քարտ, նրանց բոլորի համար պետք է պատրաստվի հայտարարագիր:

«Դա կտա համատարած, եկամուտների հայտարարագրում»,-պարզաբանեց Դավիթ Անանյանը՝ նշելով, որ այդ ID քարտերը լինելու են կուտակային եւ դրանք կարդացող սարքերը իրենք են բաժանելու տնտեսվարողներին. «Որտեղ որ կգնան առեւտուր կանեն, հսկիչ դրամարկղային մեքենան կիդենտիֆիկացնի գնորդին եւ, երբ մենք գնանք հաց առնելու, մեզ մոտ, հարկային համակարգում ձեր եւ իմ անվան դիմաց հացի արժեքը կգրանցվի որպես գնված արժեք:

Հետո,  տարվա ընթացքում ինչքան որ գնումներ կկատարենք, դրա՝ առաջին տարվա համար 1 տոկոսը կվերադարձնենք, երկրորդ տարին՝ 2 տոկոսը կվերադարձնենք, 3-րդ տարին՝ 3 տոկոսը»: Դավիթ Անանյանի խոսքով, այդ ID քարտերի հիման վրա ստեղծված հայտարարագրերը, որը պետությունը պատրաստելու է եւ ներկայացնի քաղաքացուն, այդ եկամուտների 23 տոկոսը ՊԵԿ-ը պետք է հարկի, սակայն կատարված գնումների մեկ տոկոսը կրկին վերադարձվելու է քաղաքացուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արդյունքում բոլորիս դարձնում ենք հարկ վճարող եւ ոչ միայն հարկ վճարող: Բոլորս ազգովի դառնում ենք հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների նկատմամբ հսկողություն իրականացնող անձ»,-ասաց պարոն Անանյանը: Թե օրինակ՝ ինչպե՞ս է 18 տարեկան չաշխատող քաղաքացին հարկ վճարելու կամ ո՞վ է վերահսկելու, որպեսզի խանութն անպայման ID քարտով հացը գնորդին վաճառի՝ դեռ պարզ չէ, ՊԵԿ ղեկավարն այս մասին առայժմ մանրամասներ չի ներկայացնում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

aravot.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով