Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին ՊՆ մեքենան գլորվել է ձորը, մեքենայում եղած 21 զինծառայողներից 4-ը զոհվել են, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում (թարմացվող

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։

Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ պաշտպանության նախարարության, ինչպես նաև Ռազմական Ոստիկանության և ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի ծառայողները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ զինվորներից երկուսը տեղում են մահացել, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, մեկն էլ՝ հոսպիտալում։ SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել մահացածների և վիրավորների ինքնությունը։ *** Վթարի հետևանքով զոհվել են ժամկետային զինծառայողներ՝ 1.20-ամյա Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը ( 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ)

2. 20-ամյա Հրանտ Արայի Գասպարյանը (2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ)

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3. 20-ամյա Էդգար Արմենի Հունանյանը (2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ)

4. 20-ամյա Դավիթ Բենիամինի Մելքոնյանը (2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ):

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախնական տեղեկություններով մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Մեքենայում եղել են 21 զինծառայող, որից 19-ը՝ թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է»,-գրել է Ա. Հովհաննիսյանը

shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով